Այսօր ՀՀ Ազգային ժողովում 2013թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն անդրադարձել է միջազգային վարկերի խնդրին։
Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության մասին լուրերը սկսեցին տարածվել նրա նշանակման հաջորդ իսկ օրվանից։ Դրանց ինտենսիվությունը մերթ աճում է, մերթ թուլանում, սակայն թեման կայուն է՝ մեր սարերի պես։
Թեև ինքդ քեզ էլ չես խաբի` լրագրողական դաշտում առավել շատ են պատահական, ոչ պրոֆեսիոնալ ու իրենց մասնագիտությունը չհարգող լրագրողները:
Շատ ցավալի փաստ էր վահանակների խեղաթյուրված պատմությունն ընթերցելը: Շատ վրդովվեցուցիչ էր հատկապես այն հանգամանքը, որ պատմության շատ կարևոր դրվագներ աղավաղված էին:
2013թ. պետական բյուջեի հիմքում ընկած են երեք սկզբունքներ՝ տնտեսության մրցունակության ապահովում, մարդկային կապիտալի զարգացում և արդյունավետ ինստիտուտների զարգացում։ Այս մասին այսօր Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների նիստում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Համատարած քննարկումների ֆոնին, հատկապես, զավեշտալի էր հնչում կավե արձանների մասին Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատասխանը: Այն է` այդ արձանները կրում են ժամանակավոր բնույթ:
Չեմպիոնշիփում հանդես եկող «Բլեքբըրնը» կարող է գլխավորել արգենտինացի մասնագետ Դիեգո Մարադոնան, հաղորդում է Goal.com-ը:
Դժվար թե մեր օրերում գտնվի մի մարդ, որ օգտագործած կամ, առավել ևս, ծանոթ չլինի ասպիրինի հետ։
«Իմ որոշ գործընկերներ կիսաբաց դռնից նայեցին Նաիրի Հունանյանի խուցը: Ես ինքս հրաժարվեցի, որովհետև, անկեղծ ասած, բացարձակապես ցանկություն չկար ևս մեկ անգամ այդ հրեշի դեմքը տեսնելու, այդ իսկ պատճառով անգամ հարկ չհամարեցի մոտենալ այդ խցին»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:
ԲՀԿ նախագահն այսօր իր սեփականությունը, ունեցվածքը գրեթե կրկնապատկել է, պատգամավորական մանդատների թիվը կտրուկ աճել է, հավաքական հեղինակության առումով համար մեկ հարց է դարձել երկրում` ո՞ւմ կպաշտպանի Գագիկ Ծառուկյանը:
United Colors of Benetton-ն առաջարկում է նոր ու հետաքրքիր ձմեռային վերարկուներ: Այս բրենդն իր նոր հավաքածուն ստեղծել է դասական ոճի մեջ և շատ վառ երանգներով:
Russia Today-ն ուղիղ եթերում հեռարձակել է ամերիկացիներին ահուսարսափի մատնած փոթորիկը, որի պատճառով ամայացել է Նյու Յորքը: Տարհանվել է շուրջ 400.000 քաղաքացի: Փակվել է Նյու Յորքի Բորսան, ՄԱԿ-ի շտաբ-բնակարանը, դադարեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը:
«Եթե Դուք ասում եք, որ այդ հանձնաժողովներն արդյունավետ չեն աշխատում, ի՞նչ տրամաբանություն կա ստեղծելու երրորդը: Իմ կարծիքով` ավելի ճիշտ կլինի, որ մենք այնպես անենք, որպեսզի եղած հանձնաժողովների արդյունավետությունը բարձրացվի»:
Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հերքել է այն տեղեկությունները, որ կառավարությունը պատրաստվում է բարձրացնել շահութահարկի դրույքաչափը։
Այն ստեղծվել է իմ և Absolut բրենդի համատեղ ջանքերով»,- ասաց դիզայները: Նշենք, որ տարվա բոլոր եղանակների համար Ֆաինան անհատական հավաքածուներ է պատրաստում, որոնք ցուցադրվում են դիզայների խանութ-սրահում:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հարցին, թե կառավարության գնահատմամբ ի՞նչ ծավալ է կազմում ստվերային տնտեսությունը ՀՀ-ում, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ասաց, թե կան տարբեր փորձագիտական գնահատականներ և իրենք ավելի իրական են համարում 30-35 տոկոսը:
«Գնումների համակարգում կարևորագույն փոփոխություն էր էլեկտրոնային գնումներ համակարգի ներմուծումը, որը, ցավոք, այսօր դեռևս լիարժեք չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:
Այսօր որոշ հարցերում ավելի լավ վիճակում ենք, բայց նախագահի աթոռի ձեռքբերումով արմատական փոփոխություններ կատարելու տեսակետից 1996 թվականի համեմատությամբ վիճակն ավելի լավը չէ։
Տեսականորեն Ծառուկյանը կարող է գնալ չորս ճանապարհով. առաջադրել սեփական թեկնածությունը, սատարել Սերժ Սարգսյանին, առաջադրել մեկ այլ ԲՀԿ-ականի, ենթադրենք` Վարդան Օսկանյանին, կամ գրավել չեզոք դիրք. չառաջադրել սեփական թեկնածու և չհայտարարել որևէ մեկին սատարելու մասին: Դատելով ներկայումս ընթացող գործընթացներից ու ԲՀԿ-ամերձ շրջանակների ներքին տրամադրություններից, ամենահավանականը վերջին տարբերակն է:
«Բարսելոնայի» լեգենդար ֆուտբոլիստ և նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրույֆը հայտարարել է, որ Խոսեպ Գվարդիոլան հեռացել է թիմից, քանի որ ցանկանում էր որոշ ժամանակով հանգստանալ ֆուտբոլից:
«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն շնորհավորել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիին անցած մրցաշրջանի լավագույն ռմբարկուի մրցանակը ստանալու համար:
Խորհրդակցությունն անցել է «ժանրի բոլոր կանոնների համաձայն»: Հայոց լեզուն, ինչպես հայտնի է, ճկուն է և բարբարոս: Ու մասնագիտությամբ բանասեր Սերժ Սարգսյանը յուրաքանչյուր խորհրդակցության ժամանակ գտնում է իրավիճակի ողբերգականությունն ավելի արտահայտիչ դարձնող բառեր:
«Բարեբախտաբար, տառապանքների հարուստ, արդեն ենթագիտակցություն դարձած զգուշավորության փորձ ունեցող մեր ժողովուրդը հեղափոխականության հակված չէ»,- «168 Ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը` անդրադառնալով ԱԺ-ում նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանի այն կարծիքին, թե Հայաստանում չի բացառվում հեղափոխության սցենարը հետընտրական շրջանում` «ընդհուպ մինչև սոցիալական ընդվզում, եթե որևէ խարիզմատիկ դեմք դուրս գա հրապարակ և կոչ անի հեղափոխության»:
Պատգամավորների մի մասը` տղամարդիկ, ցանկություն են հայտնել տեսնելու Հունանյաններին, դա բացատրելով հասարակության մեջ տարածված այն խոսակցություններով, որ Հունանյանները սպանված են կամ գտնվում են Հայաստանից դուրս, և լավ կլինի, եթե անձամբ հնարավորություն ունենան տեսնել կալանավորներին: Կարեն Հունանյանի դեպքում բացվել է միայն բանտախցի դիտանցքը` «վալչոկը»:
Դղրդյուն Գյումրու Բժշկական համալիրի երկրորդ հարկի բժիշկների սենյակից: Վախեցնող աղմուկը հիվանդներին ստիպել է մահճակալներից վեր թռչել ժամը 8-ի սահմաններում:
Նախագահական ընտրությունների վերաբերյալ որևէ քաղաքական ուժի հետ որևէ քննարկում առ այս պահը չի եղել»:
Արա Սիմոնյանը «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ է և Ազգային ժողովի նախկին պատգամավոր: Արդեն երկու ամիս է, ինչ Ազգային ժողովի աշխատակազմը նրանից պահանջել է, որպեսզի ավտոմեքենայի համարանիշները հանձնի Ազգային ժողովի ավտոտնտեսություն, սակայն նա ամեն անգամ շուն ու կատվի նման խոստացել է, որ ուրբաթ օրը հանձնի:
Մասնագիտական գրականության և գոյություն ունեցող տվյալների համաձայն, մի շարք նկատառումներով ամուսնության լավագույն տարիքը 23-ից 27-ն է, երբ զույգն ունի կենսաբանական փորձ, կենսաբանորեն և հոգեբանորեն պատրաստ է ընտանիք կազմելուն, ծնող դառնալուն, երբ ամուսնացողները հասցրել են կրթություն ստանալ և սոցիալական որոշակի նախապայմաններ ստեղծել:
ԲՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների համաձայն, թեև կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը դեռ վերջնական որոշում չի կայացրել առաջիկա նախագահական ընտրություններում իր մասնակցության վերաբերյալ, սակայն հակված է, այսպես ասած, «չեզոք» դիրքորոշում որդեգրելու հնարավորությանը:
Անգլիայի ֆուտբոլային միությունը մրցավար Մարկ Կլատենբուրգին չի վստահել Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի հանդիպումներից ոչ մեկը։