Բաժիններ՝

Ռոմայի ֆուտբոլիստներն անհանգստություն են պատճառել ճեպընթացի ուղևորներին

Իտալիայում նոր սկանդալ է հասունանում: Trenitalia երկաթուղային ընկերությունը փոխել է գնացքի ճանապարհը, որպեսզի «Ռոմայի» ֆուտբոլիստներին հասցնի Պարմա: Արդյունքում, «Կարմիր նետ 9544» ճեպընթացի ուղևորները, ովքեր Նեապոլից ուղևորվում էին Միլան, տեղ են հասել 40 րոպե ուշացումով: Ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ գնացքն ուշացել է 19 րոպե և համաձայնվել են վերադարձնել տոմսերի արժեքի 25%-ը:

Ուղևորների զայրացած են, քանի որ ուշացման պատճառը ոչ թե անբարենպաստ եղանակային պայմաններն են կամ տեխնիկական խնդիրները, այլ որ ճանապարհը փոխվել է «Ռոմայի» ֆուտբոլիստներին Պարմա հասցնելու համար, որտեղ այսօր հռոմեացիները մրցելու են տեղի համանուն թիմի հետ: Այս մասին հաղորդում է eurosport-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս