Բաժիններ՝

Microsoft ընկերությունը 3 օրում վաճառել է 4 մլն Windows 8-ի օրինակ

Microsoft ընկերությունը Windows 8 օպերացիոն համակարգի թողարկման առաջին երեք օրերի ընթացքում 4 մլն օրինակ է վաճառել: Հաշվառվել է այն օպերացիոն համակարգերի քանակը, որոնք նախատեսված են հին պլատֆորմների թարմացման համար: Այս մասին BUILD 2012 կոնֆերանսի ժամանակ տեղեկացրել է ընկերության ղեկավար Սթիվ Բալմերը:

Հիշեցնենք, որ Windows 8-ը վաճառքի էր հանվել անցած ուրբաթ՝ հոկտեմբերի 26-ին, աշխարհի 140 երկրների շուկաներում՝ 37 լեզուներով: Windows 8-ի տեխնիկական պահանջները նույն են, ինչ Windows 7-ի պարագայում, պարզապես այն աչքի է ընկնում գործողությունների ավելի արագ կատարմամբ: Նշենք, որ մինչև 2013 թ. հունվարի 31-ը նախորդ երեք տարբերակների համակարգերը համացանցի միջոցով կարող են թարմացվել Windows 8-ով՝ զեղչային տարբերակով՝ 40 դոլար արժողությամբ։
Նոր համակարգը հիմնականում համապատասխանում է ժամանակակից միտումներին, երբ օգտատերերը ստացիոնար համակարգիչներից անցնում են մոբայլ սարքերի և սմարթֆոնների:

Նշենք, որ Windows 8-ը Microsoft-ի համար նաև ծայրահեղ կարևոր է և դիտվում է՝ որպես շուկայում Microsoft-ի դիրքերը վերականգնելու միջոց:

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը, առաջին անգամ Google ընկերությունն առաջ է անցել Microsoft-ից: Google ընկերության կապիտալիզացիան կազմել է 249.2 մլրդ դոլար` այդպիսով 1 մլրդ-ով գերազանցելով Microsoft ընկերության կապիտալիզացիային:

Կարդացեք նաև

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս