
Պատի տակի խոսակցություններ են. Էդիկ Բարսեղյան

Վերջին շրջանում լուրեր էին շրջանառվում, թե իբր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ծրագրում է իր որդուն՝ Արգամ Աբրահամյանին, դարձնել Արտաշատի քաղաքապետ: Նշենք, որ Արգամ Աբրահամյանը «Արտֆուդ» ձեռնարկության սեփականատերն է:
Այսօր ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ներկայացած Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանից Yerkir.am-ը փորձել է պարզել, թե իրո՞ք այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը:
Դրանք որակելով անլուրջ խոսակցություններ` Բասեղյանը վստահեցրել է, որ այն բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:
«Նման խոսակցություն ոչ իմ և քաղաքապետի միջև, ոչ իմ և Հովիկ Արգամիչի միջև, ոչ էլ որևէ այլ շրջանակում չի եղել, պատի տակի խոսակցություններն են»,- հայտարարեց մարզպետը և ընդգծեց, որ Հովիկ Աբրահամյանի որդին շատ լուրջ տղա է, վաղուց է ճանաչում, նորմալ հարաբերությունների մեջ է, բայց հաճախ չեն հանդիպում, և չգիտի, թե այս պահին ինչով է զբաղվում: