
Ես գործազուրկ եմ և անվճարունակ, ինձ նվազագույն տուգանք տվեք. Միխաիլ Բալակ

Այսօր Իսպանիայի Կասերես նահանգի դատարանում քննարկվել է Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխաիլ Բալակի գործը: Այս մասին հայտնում է AS-ը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին նա ձերբակալվել էր Իսպանիայի ճանապարհային ոստիկանության կողմից սահմանված 120 կմ/ժ առավելագույն արագությունը զգալիորեն գերազանցելու համար: Բալակը բաց էր թողնվել հաջորդ օրը բնակավայրից չհեռանալու պայմանով: Երկրի օրենքներով Բալակին սպառնում էր 10 հազար եվրո տուգանք և վարորդական իրավունքից զրկում 2 տարի ժամկետով:
Դատական լսումների ընթացքում Բալակի փաստաբան Խեսուս Գալյեգոն ներկայացրել է նախկին ֆուտբոլիստի խնդրանքը տուգանքը կրճատելու վերաբերյալ՝ նշելով, որ գերմանացին այժմ չի աշխատում և եկամտի աղբյուր չունի: Այս խախտման համար նվազագույն տուգանքը կազմում է 1000 եվրո, ինչպես նաև զրկում վարորդական իրավունքից 1 տարի ժամկետով:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը