
«Գագիկ Ծառուկյանը չի արդարացնի ՀԱԿ-ի հույսերը»

«Ավաղ, ՀԱԿ-ից այսօր ոչինչ կախված չէ և ՀԱԿ-ին այլ բան չի մնում, քան ձայնակցել ԲՀԿ-ին»,- 168.am-ի հետ հարցազրույցում խոսելով Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի հայտնի հայտարարությունների մասին` ասաց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
«ՀԱԿ-ը հրաժարվել է ակտիվ քաղաքական պայքարից, հանրահավաքներից և երթերից` բռնելով իշխանության մեջ սերտաճման ճանապարհը: Սկզբից՝ երկխոսության միջոցով, փորձեց հասնել այդ նպատակին ապավինելով հանրապետականների բարի կամքին: Մերժվելով` այսօր փորձում է նույն նպատակին հասնել ԲՀԿ-ի օժանդակությամբ: Սակայն ԲՀԿ առաջնորդը կորցնելու շատ բան ունի և ոչ միայն չի արդարացնի ՀԱԿ-ի հույսերը, այլև կօգտագործի ՀԱԿ-ին հանրապետականների հետ սակարկություններում: Այս առումով Նիկոլի մտահոգությունները միանգամայն տեղին են. որևէ քաղաքական ուժին հավատարմությունը չի կարող վերածվել աբսուրդի և հանգեցնել պայծառ և խոստումնալից գործիչների քաղաքական ինքնասպաության»,- նշեց Հմ.Հովհաննիսյանը: