
Հելոուինը լավ չանդրադարձավ Նովակ Ջոկովիչի վրա

Աշխարհի 2-րդ ռակետ սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը, ով այս շաբաթվա վերջում կգլխավորի ATP վարկանիշային աղյուսակը Փարիզի մասթերսի 2-րդ շրջանում կորտ է դուրս եկել «Աստղային պատերազմների» հերոսի դիմակով. Նոլեն ամեն տարի կորտում նշում է Հելոուինը, սակայն այս անգամ այն լավ չանդրադարձավ սերբ թենիսիստի վրա: Առաջին սեթում ամերիկացի Սեմ Քուերիին 6:0 հաշվով հաղթելուց հետո Ջոկովիչը պարտվեց հաջորդ 2 սեթերն (6:7, 4:6) ու հրաժեշտ տվեց մրցաշարին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը