Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ: Հայաստանի և Իրանի նախագահները քննարկել են հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի ս.թ. հոկտեմբերին Երևանում կայացած նիստի արդյունքները, ինչպես նաև ողջունել են օրերս կայանալիք Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքը՝ կարևորելով դրա դերը հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի գրասենյակը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031