
«Պատգամավորը խախտել է էթիկայի կանոնները»

ԱԺ Էթիկայի հանձնաժողովը դռնփակ նիստում որոշել է, որ քաղաքացի Վարդգես Գասպարիի դիմումում մատնանշած միջադեպի ընթացքում ԱԺ-ի ՀՀԿ խմբակցության անդամ, անկուսակցական Սամվել Ալեքսանյանը խախտել է էթիկայի կանոնները:
Այդ մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, թե հանձնաժողովի ամբողջական որոշումն այս պահին ինքը չի կարող հրապարակել և դա կարվի ԱԺ-ի առաջիկա լիագումար նիստում: Ն. Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ հանձնաժողովի 6 անդամներից քվեարկությանը ներկա էին 5-ը: Նրանցից 4-ը քվեարկել են որոշմանը կողմ, իսկ մեկը՝ ձեռնպահ:
«Փաստինֆո»