Գալիանին ու Ալեգրին հաշտվել են
Իտալիայի առաջնության 10-րդ տուրի «Պալերմոյի» հետ հանդիպումից (2:2) հետո ոչ միայն «Միլանի» սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին է զայրացած եղել թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի վրա, այլև փոխնախագահ Ադրիանո Գալիանին: Այդուհանդերձ, Football Italia-ի հաղորդմամբ Գալիանին արդեն հաշտվել է Ալեգրիի հետ:
«Մենք որոշ հարցեր պարզեցինք Ալեգրիի հետ ու հաշտվեցինք: Ինձ անհրաժեշտ չէ Բեռլուսկոնիի օգնությունը, որպեսզի զայրանամ, ինքս էլ եմ կարողանում: Չեմ կարող չզայրանալ, երբ խաղադաշտում 5 հենակետային կիսապաշտպան եմ տեսնում»,- ասել է Գալիանին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը