ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու դատախազի ներկայացրած միջնորդությանը

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք կողմ են քվեարկելու ՀՀ ԱԳ նախկին նախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին հայտնի քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավվելու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությանը, քանի որ կարծում են, որ պետք չէ խոչընդոտել նախաքննական մարմինների գործունեությունը: Բացի այդ, ըստ Գալուստ Սահակյանի` «այն մարդուն, ում մեղադում են, պետք է հնարավորություն տալ` ապացուցելու իր անմեղությունը:

«Մեզանում ստեղծվել է մի գաղափար, որ քաղաքականությամբ զբաղվելն աստվածային մի զորություն է, որը մարդուն ազատում է բոլոր մեղքերից»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Ազգային Ժողով է ներկայացրել միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930