Բալոտելին հայտարարել է, որ փորձելու է վերամիավորվել Ռաֆաելայի հետ
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելին հայտարարել է, որ կփորձի վերամիավորվել էր նախկին ընկերուհու` Ռաֆաելա Ֆիկոյի հետ, ով երեխա է սպասում ֆուտբոլիստից:
«Որոշել եմ փորձել ամեն ինչ նորից սկսել Ռաֆաեայի հետ: ԴՆԹ թեստի պատասխանները դեռ չեն ստացվել ու իմ որոշման հետ բացարձակ կապ չունեն»,-Բալոտելիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
«Շատ եմ ցավում այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել վերջին մի քանի ամիսներին, ամենից շատ` այն ամենի համար ինչ խոսվել ու գրվել է: Ես նորից եմ խնդրում ձեզ հարգել մեր անձնական կյանքը:
Այս թեմայով ապագայում այլևս որևէ հայտարարություն կամ հարցազրույցներ չեն լինի: Սա իմ ու Ռաֆաելայի խոստումն է»:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը