iPhone-5-ի վաճառքը մեկնարկում է ևս 22 երկրներում
Այսօր Apple ընկերությունը սկսում է նոր iPhone-5 սմարթֆոնի վաճառքը ևս 22 երկրներում: Այդ երկրների թվում են Ավստրիան, Հունգարիան, Իռլանդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Նոր Զելանդիան, Իտալիան, Պորտուգալիան, Լեհաստանը և այլ երկրներ: Այդ երկրների բնակիչներն արդեն իսկ կարող են ձեռք բերել երկար սպասված նորույթը: Այդ մասին հայտնում է imore.com-ը:
Հիշեցնենք, որ iPhone-5 սմարթֆոնի պաշտոնական մեկնարկը տրվել էր սեպտեմբերի 21-ին: Առաջին երեք օրերի ընթացքում վաճառվեց ավելի քան 5 մլն սմարթֆոն:
Եվ չնայած նոր սմարթֆոնի տերերից շատերը սարքի որակից դժգոհություններ ունեն, այդուամենայնիվ, ներկայում ԱՄՆ-ում խանութների մեծ մասում բոլոր սարքերը վաճառված են: Հաջորդ խմբաքանակը Չինաստանից կստացվի միայն հոկտեմբերին: Նոր iPhone-5-ն ավելի հեշտ հնարավոր է պատվիրել ինտերնետով՝ խանութների մոտ առաջացած հերթերից խուսափելու համար: