«Դերոն»՝ բյուջեի մասին
Այսօր ԱԺ-ում ներկայացվեց ՀՀ Առողջապահության նախարարության 2011թ. տարեկան բյուջեի կատարողականի մասին հաշվետվությունը: ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի փոխանցմամբ՝ նշյալ ոլորտում իրականացվել է բյուջետային դասակարգման 62 ծրագիր:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի խոսքով՝ իրենց ոլորտի տարեկան ծախսերը կազմել են 63 մլրդ դրամ: Ըստ նրա` ամենամեծ ծախսերը պահանջել է հիվանդանոցային ծառայությունը, որի կեսից ավելին կազմել են մայրության ծառայության ծախսերը: Իսկ դեղագործական գնումները, ըստ Դ. Դումանյանի` կազմել են 2,6 մլրդ դրամ:
Դ. Դումանյանի խոսքով՝ նախորդ տարի չիրականացված ծրագրերի մի մասը տեղափոխվել է 2012թ.: Նրա ասելով՝ իրենց հատկացված գումարների 40%-ը ծախսվել է մարզերում, իսկ հատկացված գումարի մնացյալ մասը՝ մայրաքաղաքում: Ընդ որում `սոցիալական անապահով խմբերին հատկացված 4 մլրդ դրամից 2,9 մլրդ դրամն օգտագործվել էԵրևանում, և, ըստ նրա` դա է պատճառը, որ մարզերից կատարվել է հիվանդների նկատելի հոսք: