Սպառողների ազգային ասոցիացիան նամակ կգրի կառավարությանը

«Գենոմոդիֆիկացված սնդամթերքը սերունդների վրա ազդող ահավոր երևույթ է»,- այսօր ասուլիսում հայտարարեց Սպառողների ազգային ասոցիացիայի և Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: Նրա խոսքով` առնետների վրա կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ գենոմոդիֆիկացված սննդամթերքը 3 ամիս օգտագործելու դեպքում նրանց մոտ կրծքագեղձերի քաղցկեղ է առաջացել, իսկ չորրորդ ամսում նրանք արդեն սատկել են:

«Իսպանիան և Պորտուգալիան են արտադրում  գենոմոդիֆիկացված սննդամթերքի 90%-ը, իսկ մենք մեծ հաճույքով օգտագործում ենք իսպանական ձեթ»,- նշեց Մ. Հակոբյանը:

Ըստ նրա՝ ներկայումս ամբողջ Եվրոպան պայքարում է, որ գենոմոդիֆիկացված սննդամթերքները չհայտնվեն իրենց երկրում. «Շատ հնարավոր է, որ մեզ նման տասներորդ երկրների վրա այդ մթերքը կարող է էժան գնով վաճառվել կամ էլ անվճար տրվել Հայաստանին, ինչպես արվում է տարբեր այլ սննդամթերքի դեպքում»:

Մելիտա Հակոբյանը տեղեկացրեց, որ Սպառողների ազգային ասոցիացիան պատրաստվում է նշված խնդրի հետ կապված նամակ գրել ՀՀ կառավարությանը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930