Բաժիններ՝

ԱՄՀ-ն կհետևի ԵԿԲ-ի գնումներին

Եվրահանձնաժողովի գործողությունները չպետք է տնտեսության վրա ազդեցության հավելյալ գործոններ ստեղծեն:

Նմանատիպ կարծիք է հայտնել Իտալիայի կառավարության ղեկավար Մարիո Մոնտին խնդրային երկրների պարտատոմսերի ձեռքբերման ծրագիրը սկսելու վերաբերյալ: Մարիո Մոնտին նաև տեղեկացրել է, որ կոնկրետ գնման գործընթացին որպես դիտորդ հետևելու է Արժույթի միջազգային հիմնադրամը:

Միևնույն ժամանակ, Իտալիայի վարչապետը հայտնել է, որ գլխավոր երկրները, որոնց աջակցում է Եվրոպական Կենտրոնական բանկը, այդքան էլ ուրախ չեն անհրաժեշտ օգնությունը ստանալու համար և պաշտոնական խնդրանքով դիմել են ԵԿԲ-ին: Մոնտին կարծում է, որ եվրոգոտում իրավիճակը ծայրահեղ անորոշ է, ինչի արդյունքում՝ ԵԿԲ-ն և այլ կարգավորողները կարող են Իտալիայից պահանջել տնտեսման խիստ ծրագրեր:

Մոնտին կոչ է արել արժույթի կառույցի առաջնորդներին՝ ստեղծել բյուջեի դեֆիցիտի կրճատման հսկողության այնպիսի գործընթաց, որի ընթացքում կրեդիտորները կկարողանան հետևել և տեսնել, որ տնտեսման ծրագիրը շարունակվում է, և ամեն ինչը ընթանում է իր հունով:

Կարդացեք նաև

«Եթե դա լինի համապատասխան շուկայական պայմաններում օգնություն ստանալ ցանկացող երկրի վերջնական պահանջը, այդ դեպքում այդ օգնության մեջ ոչ մի վախենալու բան չկա»,- ասել է Մոնտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս