Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ԱԺ-ում կքննարկվի երկուշաբթի

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի`ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին Ազգային ժողով ներկայացված գրավոր միջնորդությունը ԱԺ-ում կքննարկվի հերթական քառօրյայի առաջին օրը`  հոկտեմբերի 1-ին` արտահերթ կարգով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը:

««Աժ Կանոնակարգ օրենքի»  36-րդ  եւ 37-րդ հոդվածներում մեղադրյալ ներգրավելու հարցը դասվում է  պարտադիր եւ ըստ անհրաժեշտության  քննարկվող հարցերի շարքին եւ պարտադիր  ընդգրկվում է ԱԺ նիստերի օրակարգ:  Իսկ կանոնակարգի 55-րդ հոդվածը սահմանում է, որ պարտադիր եւ ըստ անհրաժեշտության օրակարգ ընդգրկված հարցերը, այդ թվում` վերոնշյալը, քննարկվում են արտահերթ»,- ասել է մամուլի քարտուղարը:

Նշենք, որ Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ` սեպտեմբերի 27-ին, Ազգային Ժողով էր ներկայացրել գրավոր միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին:

Տեսանյութեր

Լրահոս