
Որոշ բժիշկներ դարձել են բիզնեսմեն. Դումանյան

Այսօր ԱԺ-ում 2011թ. բյուջեի կատարողական հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը` խոսելով բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունների մասին, ասաց, թե դրանք թշնամական չեն, բայցև՝ բարեկամական էլ չեն:
«Ես ևս տեսնում եմ խզում բժիշկ-հիվանդ փոխհարաբերություններում: Մի՞գուցե դա վստահության պակասն է, ֆինանսավորման մեխանիզմների ոչ հստակ վիճա՞կն է: Ես ՁԵզ վստահեցնում եմ՝ որևէ բժիշկ իրեն թույլ չի տա, որ նորմալ վարձատրվելու դեպքում խալաթի գրպանը բացի, ասի՝ փող դրեք: Եվ էն մասերը, որ ասում էի՝ պատժեք, ես չէի ասում, որ բժիշկներին պատժեք, ես ասում էի՝ պատժեք նրանց, ովքեր էլ արդեն բժիշկ չեն: Նրանք արդեն դարձել են բիզնեսմեն: Ես հիմնականում խնդիրը տեսնում եմ կառավարման և կառուցվածքային ոլորտում»,- ասաց Դ. Դումանյանը: