Հայաստանում անցկացվող բոլոր տեսակի ընտրությունները նույնպես ցուցիչներ են, որոնք, սակայն, ի տարբերություն իրապես ժողովրդավարական պետությունների, ոչ միայն ցույց են տալիս, որ մեր որդեգրած ժողովրդավարությունը հռչակագրային բնույթի է, այլև, թե ինչպիսի անհամաչափ հարաբերությունների և դրսևորումների մեջ է մեր պետությունը՝ ժողորդավարության հանդեպ:
«Պետք է հիշել, որ այսօր քաղաքակիրթ Եվրոպայում կա այլ ճանապարհ, այդ ճանապարհը մեկն է` պարտվող թեկնածուն շնորհավորում է հաղթող թեկնածուին»,- ասում է Էդուարդ Շարմազանովը:
Հայերը բացառիկ մեծ ներդրում են ունեցել կայսրության գրեթե բոլոր գործառույթներում` պալատական, վարչական, դիվանագիտական, դատական, զինվորական, բանկային, արդյունաբերական, նաև` ճարտարապետության, լուսանկարչության, թատրոնի, երաժշտության, կերպարվեստի, կիրառական արվեստների ու սպորտի մեջ: Ցավոք, նմանօրինակ հայ գործիչներից բոլորի մասին չէ, որ մենք գիտենք:
Հայաստանում ընտրական գործընթացները թարս են` սկսվում են ընտրություններից հետո։ Հենց ընտրությունները վերջանում են, բոլորը հիշում են, որ Հայաստանում երկու ավանդույթ կա, որոնք միշտ պահպանվում են` իշխանությունները կեղծում են ընտրությունները, ընդդիմությունն էլ միշտ չի ընդունում դրանց արդյունքները։
Վրաերթից հետո վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածներին տեղափոխել է Մալաթիա բժշկական կենտրոն, որտեղից Ն. Ավետիսյանը տեղափոխվել է թիվ 3-րդ բժշկական կենտրոն:
ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի տեղեկացմամբ, ԱԽ-ն որոշել է դիմել Հայաստանի Հանրապետության նախագահին` Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ալեքսանդր Մերանգուլյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ:
Հայաստանի 4 քաղաքներում՝ Երևանում, Վանաձորում, Դիլիջանում և Գորիսում, մի խումբ երիտասարդների համար այս գարնանը հատուկ դասընթացներ կանցկացվեն՝ նրանց սովորեցնելու համար, թե ինչպես ճիշտ գծել քարտեզ Google Maps Maker-ում:
168.am-ի ֆոտոխցիկն այսօր ուշագրավ կադրեր է ֆիքսել Ազատության հրապարակում, որտեղ ընթանում էր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը:
Հայաստանի Հանրապետության Ճանապարհային երթևեկության կանոնների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության բնակավայրերում թույլատրված առավելագույն արագությունը 60 կմ/ժ է, իսկ բնակավայրերից դուրս` 90 կմ/ժ:
ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստում նախագահ Սերժ Սարգսյանը առաջարկել է, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ի համամասնական ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Փետրվարի 28-ին, ժամը 15.01-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Սարալանջ գյուղի 3-րդ փողոցի թիվ 9 տան տանիքը փլուզվել է:
Երևան քաղաքում բազմաբնակարան շենքերի բնակարանների միջին գները 2013 թվականի հունվարին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ, աճել են 6%-ով։ Այս մասին նշվում է Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված զեկույցում։
Ալեքսանյանների բազմանդամ ընտանիքում տասնմեկ երեխա է ապրում: Մեծը ծառայում է հայկական բանակում, փոքրը մի քանի օրական է:
Ցանկացած հոռետես կեզրակացնի, որ ազգի ապագան արդեն կլոնավորված է: Որ երիտասարդությունից նոր ու թարմ մոտեցումներ սպասելն անիմաստ է: Որ կլոնավորում կոչվածն իսկապես հաջողվում է: Հաջողվում է բոլոր քաղաքական ուժերին:
«Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը հայտարարել է, որ ինքը չի կրկնօրինակում Կրիշտիանո Ռոնալդուին, սակայն այդ համեմատությունը շոյում է իր ինքնասիրությունը:
Պարոն կուսակցական գործիչ և սույն պահին՝ ի պաշտոնե նախարար, թույլ տվեք չհավատալ Ձեր անկեղծությանը, և մի կարծեք, թե մարդու հիշողությունը կարճ է:
Այսօր տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստի ավարտից հետո դուրս գալով ՀՀԿ կենտրոնական գրասենյակի շենքից՝ Տավուշի մարզպետ Ամեն Ղուլարյանը հրաժարվեց պատասխանել լրագրողներին հարցերին և ակնհայտորեն նյարդայնացած էր։
Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ մի վերջնագիր էլ իշխանությանը չներկայացրեց՝ խոստանալով, որ մարտի 2-ին հրավիրված հանրահավաքի ժամանակ կներկայացնի մարտ ամսին իրենց կողմից իրականացվելիք գործողությունների ծրագիրը:
Առաջին անգամ շարժման ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը որևէ հարցի քննարկումը կատարեց անմիջապես հավաքված ժողովրդի հետ` տվյալ հարցը դնելով քվեարկության, այսինքն տեղի ունեցավ հանրահավաքային հանրաքվե:
Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին ելույթ ունեցավ նաև Ֆրանսիայում բնակվող դերասան Վարդան Պետրոսյանը: Վերջինս իր խոսքում նշեց, որ ամենասարսափելին այն է, երբ արվեստագետը սկսում է զբաղվել քաղաքականությամբ:
«Ռուբեն Հախվերդյանի ելույթից հետո սոցիալական ցանցերի բազմաթիվ օգտատերեր սկսեցին քննադատել նրան՝ «ի՞նչ է նշանակում, որ հեռավոր ադրբեջանական գավառից եկած մարդը պետք է մեզ ղեկավարի. դա նորմա՞լ է» խոսքերի համար»:
«Բոլորն էլ նույնն են ասում, որ մարդկանց անունները չեն կարող տալ և չունեն դրա համար որևէ հիմնավորում: Որևէ իրավական փաստաթղթի մասին խոսք չի եղել, քանի որ այդպիսի փաստաթուղթ չկա»,- ասում է Արման Մելիքյանը:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ փետրվարի 28-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 409.51 դրամ։
Ազատության հրապարակում ավարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: Ելույթ ունեցան «Ժառանգության» երիտասարդական միության որոշ անդամներ, հեղինակային երգերի կատարող Ռուբեն Հախվերդյանը, դերասան Վարդան Պետրոսյանը, Անահիտ Բախշյանը, Հովսեփ Խուրշուդյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նախագահի ընտրություններից հետո ՀՀ նախագահի թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը նախաձեռնել էր հանդիպումների շարք Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ: Առայժմ նախագահի նախկին թեկնածուին ընդունել են Չինաստանի և Մեծ Բրիտանիայի դեսպանները:
«Իկառ» ֆիլմ-ստուդիայի «Հովիվը» ֆիլմը հանրության դատին կներկայացվի նաև ԱՄՆ-ում: Մարտի 3-ից ֆիլմը կցուցադրվի Նյու Յորքի, Ֆիլադելֆիայի, Վաշինգտոնի հանդիսատեսին:
Այդ որոշման համար Այլիսլիին անվանել են վախկոտ մտավորական
168.am-ի հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Հայկ Հակոբյանն ասաց, որ աշխատակիցները ետ են վերցրել իրենց բողոքը, քանի որ թյուրիմացություն է եղել
Քերին խոստացել է շարունակել օգնությունը Սիրիայի հարևան երկրներում՝ Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում ու Իրաքում, ապաստանած սիրիացի փախստականներին:
Ինտերնետ տարածքում երգի կատարումից անմիջապես հետո շատերը գրառումներ կատարեցին՝ նշելով, որ այն ինչ-որ տեղ արդեն լսել էին, և չի կարելի այն երգի պրեմիերա կոչել: