
Ալեքսանդր Զվերևը Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչի առաջին մասնակիցն է

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակչի առաջին մասնակիցը հայտնի է:
«Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակչի առաջին զույգում մրցեցին Թոմի Պոլն ու Ալեքսանդր Զվերևը: Մոտ 3,5 ժամ ձգված մրցախաղում Զվերևը առավելության հասավ 4 սեթից հետո` 7:6, 7:6, 6:2, 6:1 հաշվով:
Ալեքսանդր Զվերևը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ:Ավստրալիայի բաց առաջնությունը մեկնարկել է հունվարի 12-ին և կեզրափակվի հունվարի 26-ին: Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Իտալիան ներկայացնող Յանիկ Սիններն է, կանանց գործող չեմպիոնը` բելառուս Արինա Սաբալենկան:
Կանանց մենախաղի եզրափակիչը նախատեսված է հունվարի 25-ին, իսկ տղամարդկանցը` հունվարի 26-ին: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց ամենատիտղոսակիր թենիսիստը սերբ Նովակ Զոկովիչն է, ով 10 անգամ տիրացել է մրցաշարի գավաթին:
Կանանց մրցաշարում ամենատիտղոսակիրը Մարգարետ Կորտն է, որը գավաթին տիրացել է 11 անգամ: