Թեհրանը պատրաստ է աջակցել տարածաշրջանային կայունության պահպանմանը․ Աբբաս Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը։

Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։ 

Գործակալության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Իրանի ԱԳ նախարար Արաղչին Թեհրանի և Երևանի միջև առկա հարաբերությունները համարել է բարենպաստ՝ ընդգծելով Իրանի հանձնառությունը Հայաստանի հետ երկկողմ կապերն էլ ավելի խորացնելու և ընդլայնելու հարցում։ 

«Իրանի ԱԳ նախարարը նաև հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունն՝ օգնելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և կայունության ու անվտանգության պահպանմանը»,-նշված է հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն իր հերթին բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումները տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ՝ ընդգծելով Հարավային Կովկասում խաղաղություն և անվտանգություն հաստատելու Հայաստանի ցանկությունը։ 

«Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված է բարիդրացիական հարևանության քաղաքականության շարունակման և Իրանի հետ բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացման վրա»,-իրանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ընդգծել է Վահան Կոստանյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031