
Փլուզվել է տան տանիքը

Փետրվարի 28-ին, ժամը 15.01-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Սարալանջ գյուղի 3-րդ փողոցի թիվ 9 տան տանիքը փլուզվել է:
Կապ է հաստատվել Սարալանջի գյուղապետ Ց. Հովհաննիսյանի հետ, ով տեղեկացրեց, որ ձյան շերտի ծանրությունից փլուզվել է Մ. Սարգսյանին պատկանող տան (կառուցված 1977 թ.) տանիքը (140 քմ) և պատը (25 քմ):
Դեպքի մասին տեղյակ է պահվել Շիրակի փոխմարզպետը: