Բաժիններ՝

«Մալաթիա» սուպերմարկետի դիմաց 31-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել պապ ու թոռանը

Այսօր՝ փետրվարի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա Հովհաննես Մուրադյանը Սեբաստիա փողոցում, «Մալաթիա» սուպերմարկետի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ, 64-ամյա Վահան Ավետիսյանին և 7-ամյա Նարեկ Ավետիսյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածներին տեղափոխել է Մալաթիա բժշկական կենտրոն, որտեղից Ն. Ավետիսյանը տեղափոխվել է թիվ 3-րդ բժշկական կենտրոն:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ենթարկվածները պապ ու թոռ են, որոնց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս