«Ճանապարհը մեկն է` պարտվող թեկնածուն շնորհավորում է հաղթող թեկնածուին». Շարմազանով (տեսանյութ)
Այսօր՝ փետրվարի 28-ին, տեղի ունեցավ իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի ինչպես նաև Գործադիր մարմնի նիստը, որից հետո լրագրողների հետ հանդիպես ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով նշեց, որ ՀՀԿ Խորհրդի նիստին մանրամասնորեն քննարկվել են նախագահական ընտրությունների արդյունքները: «Եվս մեկ անգամ փաստեցինք, որ մեր հասարակության, ինչու չէ նաև մեր ընդդիմադիր գործընկերների, պատկան մարմինների հետ հաջողվեց կազմակերպել լավագույն ընտրությունները: Իրենց թերություններով հանդերձ` սրանք լավագույն ընտրություններն էին»,- ասաց Շարմազանովը:
Խոսելով հետընտրական զարգացումների մասին` ՀՀԿ մամլո խոսնակը նշեց, որ իշխող կուսակցությունը բացառապես օրինական, խաղաղ և սահմանադրական պայքարի կողմնակիցն է: Շարմազանովը նշեց, որ Սերժ Սարգսյանը հաղթել է ժողովրդավարական պայքարում, և ՀՀԿ-ն հարգում է նաև այն քաղաքացիների կարծիքը, մասնավորապես այն 36 ընտրազանգվածին, ովքեր իրենց ձայնը տվել են Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն նա միաժամանակ կարծիք հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով, ըստ ՀՀԿ մամլո խոսնակի պարտվել է, պետք է շնորհավորի Սերժ Սարգսյանին:
«Պետք է հիշել, որ այսօր քաղաքակիրթ Եվրոպայում կա այլ ճանապարհ, այդ ճանապարհը մեկն է` պարտվող թեկնածուն շնորհավորում է հաղթող թեկնածուին»,- ասաց նա: