Ռուսաստանի դեսպանը մերժել է Արման Մելիքյանին

Նախագահի ընտրություններից հետո ՀՀ նախագահի թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը նախաձեռնել էր հանդիպումների շարք Հայաստանում հավատարմագրված  դեսպանների հետ: Առայժմ նախագահի նախկին թեկնածուին ընդունել են Չինաստանի և Մեծ Բրիտանիայի դեսպանները:

«Ես չեմ ակնկալում, որ իրենք պետք է միջամտեն մեր ներքին գործերին, բայց իրենց պատասխանատվության մասն այդ երկրները պետք է գիտակցեն»,- ասաց Արման Մելիքյանը:

Նա նշեց, որ ծրագրել էր հանդիպել  ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանների հետ, սակայն մեկ մերժում արդեն ունի, մյուս երկուսն էլ դեռ պատասխան չեն տվել: Արման Մելիքյանը տեղեկացրեց, որ ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ հանդիպումը չեղյալ է հայտարարվել` պատճառաբանությամբ, թե դեսպանը ժամանակ չունի:

Նկատենք, որ նախագահի նախկին թեկնածու, փետրվարի 18-ի ընտրությունների պաշտոնական տվյալներով՝ երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ՌԴ դեսպանը հանդիպել է  փետրվարի 26-ին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728