КГБ-ն վախեցնում է. չի կարող լինել տուգանք. եթե ինչ-որ մեկին 50 000 դրամ տուգանեն, բոլոր ծախսերը կվերցնենք մեզ վրա. Մարության

«Ես համոզված եմ, որ ժողովուրդը հաջողություն կունենա, որովհետև եթե բոլորս մի բան ենք պահանջում, իսկ այդ պահանջն արդար է, ապա դա չի կարող տեղի չունենալ։ Իսկ ժողովրդի պահանջն իրապես արդար է, որովհետև սա պետական թալան է․ մարդիկ չեն կարող այդ գումարները վճարել։ Հասնելու ենք մեր ուզածին»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով 100 դրամից ավել վճարելու դեմ արշավին՝ նշեց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

Այս համատեքստում նա անդրադարձավ նախկին թիմակից Նիկոլ Փաշինյանի՝ այսօր առավոտյան մետրոյով երթևեկությանը։

«Արդեն առավոտից պետությունն անցել է, այսպես ասած, գրոհի. Նախ՝ վարչապետն անձամբ գնաց, փորձարկեց, օգտվեց տերմինալից, շատ գոհ։ Եվ ճանապարհին էլ պատմեց, թե ինչքան մարդու է տեսել, ինչ հարցեր են տվել, բայց, չգիտես՝ ինչու, նկարահանված չէր այդ ամեն ինչը»,- ասաց Հայկ Մարությանը՝ նկատելով, որ կասկածի տեղիք է տվել այդ կտորները չտեսանկարահանելը, քանի որ Նիկոլ Փաշինյանը սիրում է նկարահանել ամեն ինչ։

Ըստ նրա՝ վատ խոսակցություններ են եղել մետրոյում, և վստահաբար, ժողովուրդը շատ վատ է ընդունել այս ամեն ինչը ու այդ հարցերն է ուղղել Փաշինյանին, սուր արձագանք է տվել։

Կարդացեք նաև

«Երկու անգամ հարց  եմ հղել վարչապետին՝ արդյո՞ք համաձայն եք, ի՞նչ եք մտածում․  ինքն այսօր տեսանյութով արձանագրեց, որ համաձայն է, անգամ գովում էր։

Ուզում է ասել՝ պետությունը լավն է, դուք եք վատը»,- ասաց նախկին քաղաքապետը։

Հնարավո՞ր է՝ փետրվարի 1-ից բոյկոտելու ժամանակ հարյուր դրամ տալ ու տուգանվել․ մարդկանց ոստիկանները չե՞ն տուգանի՝ լրագրողի հարցին ի պատասխան էլ՝ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ պետությունը նաև այս հարցում է անցել գրոհի։

«Այսօր թերթերից մեկով, որը հաճախ նկատել ենք՝ ԿԳԲ-ի պատվերն է կատարում, ապատեղեկատվություն է տարածվել, թե իբր 50.000 տուգանք է հասնում առանց տոմս երթևեկելու, կամ 100 դրամ տալու համար։

Ես 100 տոկոսով ասում եմ՝ նման տուգանք գոյություն չունի ՀՀ Սահմանադրությամբ, օրենսգրքերում նման դրույթ գոյություն չունի․ սա սո՛ւտ է, ապատեղեկատվություն, որպեսզի վախեցնեն մարդկանց։ Եվ հանգիստ բոլորը կարող են իրականացնել իրենց ակցիան»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս