ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում. Լավրով

Հայաստանը ՌԴ բնական ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը, և մենք շահագրգռված ենք բարեկամության ու բարիդրացիության դարավոր ավանդույթների ամրապնդմամբ ու զարգացմամբ. այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը:

Նրա խոսքով՝ Մոսկվան արդիական է համարում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ պայմանավորվածությունները։

Լավրովը շեշտել է, որ ՌԴ-ի համար կարևոր է իրավիճակը Հարավային Կովկասում, և Մոսկվան պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը:

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ 2020-2022 թթ. ընթացքում ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են ակտուալ մնալ՝ հաշվի առնելով տարածաշրջանում առկա իրավիճակը:

Կարդացեք նաև

«Մենք պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով՝ զարգացնելու այն եռակողմ պայմանավորվածությունները, որոնք 2020-2022-ին ձեռք են բերվել երեք երկրների ղեկավարների կողմից»,- ասել է Լավրովը։

Տեսանյութեր

Լրահոս