ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ի ժամը 23։00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ծեծի է ենթարկել շարքային Հովհաննես Մ.-ին, բացի այդ մարտական հերթապահության ժամանակ հանդիսանալով հենակետի պատասխանատու` մարտական դիրքում քնելու համար ծեծի է ենթարկել շարքայիններ Հովհաննես Մ.-ին և Կարապետ Ա.-ին
Վերջին շրջանում, երբ զայրացած եմ լինում և միացնում եմ հեռուստատեսությունը՝ մեր հրաշալի յոթնյակի արտահայտած մտքերից տրամադրությունս բարձրանում է:
Երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը վստահ է, որ այս ընտրությունների ելքը կանխատեսված է: Նախընտրական քարոզարշավին Ռուբեն Հախվերդյանը չի հետևում:
Կարծում եմ, որ մեր երկրի նախագահն էլ մարդ է, ասել է խոսք և շփվում է ժողովրդի հետ: Եվ Մովսես գյուղում, պարզ է նաև, գյուղացու, բնակչի հետ խոսելիս, այսպես ասած` գյուղական ժարգոնով ինչ-որ խոսք է ասվել, որի մեջ չի կարելի ինչ-որ սենսացիա գտնել:
Եվրամիության վիճակագրական ծառայության հրապարակած ճշգրտված տվյալների համաձայն՝ արտահանման ծավալները դեկտեմբերին ամսվա կտրվածքով նվազել են 1.8%-ով։
Ուկրաինայում ցմահ ազատազրկման դատապարտված Հայաստանի քաղաքացի Մերաբ Սուսլովի նկատմամբ բռնություններ են կիրառվում: Այսօր Ուկրաինայի դեսպանատան առաջ այս առիթով բողոքի ակցիա էին կազմակերպել վերջինիս հարազատները և «Հայաստանի եզդիների ազգային միության» մի շարք անդամներ:
«Մենք տարածել էինք հայտարարություն, որ միշտ պատրաստակամ ենք անալիզներ հանձնել: Դրա մասին տեղյակ են եղել նաև Առողջապահության նախարարության ներկայացուցիչները: Անդրիաս Ղուկասյանը բաց հայտարարություն էր տարածել այդ մասին, որին, եթե հիշում եք, նախարարությունը պատասխանել էր»,- ասաց Արմեն Գրիգորյանը:
TVGolo-ն ներկայացրել է անցած շաբաթվա լավագույն գոլերի տասնյակը: 1. Սամյուել Ումտիտի (Լիոն) 2. Ռիկարդո Ֆատի (Այաչո) 3. Կրիշտիանո Ռոնալդու (Ռեալ) 4. Ռաֆաելե Պուկինյո (Վարեսե) 5. Ադաիլտոն (Իտուանո) 6. Ուգո Կամպանյարո (Նապոլի) 7. Գարեթ Բեյլ (Տոտենհեմ) 8. Բրայան Փրանթի (Դամբարթոն) 9. Պիեր Աուբամեյանգ (Սենթ Էթյեն) 10. Գիլյերմո Բուրդիսո (Բոկա Խունիորս)
ԿԳ նախարարի հրամանով Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ «խիստ նկատողություն» կարգապահական տույժ է կիրառվել։
Ժամը 20:30 սահմաններում Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ավագ տեսուչ Գևորգ Վարդանյանն ու տեսուչ Տիգրան Աբրոյանը Ռուբինյանց փողոցում ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ Ռուբինյանց փողոցից դեպի Գայի պողոտան ընկած ճանապարհահատվածի կամրջի վրա մի տղամարդ փորձում է կամրջից իրեն ցած նետել:
«Հայ հայ հայ հայ, ձայնագրություններ եթե ունեք, փաստով էդ անվանական բերեք, թող ասեն՝ փող են տվել, մենք էլ Ձեզ միանանք ու անենք, խնդիր չկա բերեք պատժենք, ոչ մեկին չենք ներելու, ոչ մի, բացարձակապես ոչ մի օրինախախտի չենք ներելու, խնդիր չեմ տեսնում»:
Չելյաբինսկի շրջանում երկնաքարի անկման պատճառած նյութական վնասը կգերազանցի 1 միլիարդ ռուբլին։
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդեասյանն ընդունեց Հրանտ Դինքի անվան հիմնադրամի կողմից իրականացվող Հայաստանի և Թուրքիայի լրագրողների երկխոսության ծրագրի շրջանակներում Հայաստան այցելած թուրք լրագրողներին:
Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը այսօր հավաքում է քաղաքապետարանում Սերժ Սարգսյանի տեղի շտաբերի ղեկավարներին` ընտրակաշառքների համար հատկացվող գումարները բաշխելու համար:
Ներկայացնում ենք կուսակցության քաղաքական խորհրդի որոշումների մի մասը, որը լրացուցիչ անգամ ի ցույց է դնում նրաց բարոյական կերպարը:
Թեև «Բարսելոնան» Նեյմարի տրանսֆերի հարցով նախնական պայմանավորվածություն ունի «Սանթոսի» հետ, ամեն դեպքում ուշադրության կենտրոնում է պահում նաև «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին:
Քվեարկե՛ք: Եվ եթե վստահեք ինձ, ձեր վստահությունն է Հայաստանը տանելու առաջ: Հինգ տարի շարունակ: Դեպի փոփոխությունների հաղթական հանգրվան: Սկսածն ավարտելու ենք: Ամրացնելու ենք այն հոգևոր լարերը, որ մեզ կապում են ու դարձնում միասնական հայ ժողովուրդ, որին ընկճել չի հաջողվել երբեք: Ոչ մեկին:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ՀՀ նախագահի ընտրությունների օրը՝ 18.02.13թ., ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում կազմակերպվող միջոցառումների ժամանակացույցը
Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ անգամ մեմ էջերը, որտեղ թեկնածուների կողմից հնչեցված ինչ-որ բառեր, արտահայտություններ ծիծաղելի կերպով են ներկայացված, երբեմն ավելի շատ հետևող ունեն, քան թեկնածուների պաշտոնական էջերը:
Ինչպես հաղորդում է ԱԻ նախարարությունը, փետրվարի 15-ին, ժամը 13.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Բյուրեղավան քաղաքի Սամվել Վարդանյան փողոցում գտնվող գիշերօթիկ դպրոցի մոտակայքում երեխան բարձրացել է ծառը. անհրաժեշտ է օգնություն:
Քանի որ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը հայտարարում է, որ ինքը Փոքր Մհերն է, 168.am-ը պարոն Իսագուլյանից հետաքրքրվեց` արդյո՞ք այդ հանդիպումների ժամանակ տեսել է Վարդան Սեդրակյանին, և, իր կարծիքով՝ ի՞նչ կապ կարող է ունենալ Վարդան Սեդրակյանը «Մհերի դուռ» միաբանության հետ:
Ընտրացուցակներում առնվազն 400 հազար ավելի մարդ կա, այդ մարդկանց տեղը շատ հանգիստ հնարավոր է քվեարկել: Այս մասին այսօր Ազատության հրապարակում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը:
Քարոզարշավի վերջին օրը՝փետրվարի 16-ին, ՀՀ նախագահի թեկնածուներից ամենահագեցածը Պարույր Հայրիկյանի գրաֆիկն է: Թեև թեկնածուն դեռևս բողոքում է հունվարի 31-ի կրակոցից հետո առաջացած առողջական խնդիրներից, սակայն վաղը նախատեսում է անցկացնել մի քանի միջոցառումներ:
Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման ու ընթացիկ փոխգործակցության ծրագրերին:
Տեղեկությունները, որ նախագահական ընտրություններից հետո ԲՀԿ-ն կարող է մաս կազմել իշխանական կոալիցիային, բավական հիմնավոր են, սակայն դա տեղի կունենա ոչ թե նախկին ձևաչափով, այլ ավելի «քաղաքակիրթ» դրսևորմամբ:
«Ընտրությունները դեռ չսկսված կարելի է համարել ավարտված, քանզի իշխանությունը ուղղակիորեն նկարում է դրանց արդյունքները»,-գրել է Ա. Կարապետյանը:
Հաշվի առնելով մամուլում տեղ գտած հրապարակումները` ՊԵԿ էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման հետ կապված առաջացած դժվարությունների վերաբերյալ, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգ»-ի (ԵՀԱՀՀ) շահագործման գործընթացն իրականացվում է մասնակից կողմերի համագործակցությամբ:
Անահիտ Բախշյանը հայտարարում է, որ անգլերենի շտեմարանների հեղինակները գրագողությամբ են զբաղվել
Փետրվարի 11-15-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 85,310,043 ԱՄՆ դոլար 406.00 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 86,065,784 ԱՄՆ դոլար 407.03 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: