
Ես չեմ կրկնօրինակում Ռոնալդուին. Գարեթ Բեյլ

«Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը հայտարարել է, որ ինքը չի կրկնօրինակում Կրիշտիանո Ռոնալդուին, սակայն այդ համեմատությունը շոյում է իր ինքնասիրությունը:
23-ամյա կիսապաշտպանը հաճախ է խոստովանել, որ պորտուգալացին իր համար հանդիսանում է կուռք: Սակայն «Տոտենհեմի» լավագույն ռմբարկուն պնդում է, որ ինքը չի ձգտում նմանվել որևէ մեկին և խաղում է իր ֆուտբոլը:
«Ես չեմ կրկնօրինակում Ռոնալդուին, քանի որ ունեմ իմ սեփական խաղաոճը, որը տարբերվում է մյուսներից: Կարծում եմ՝ յուրաքանչյուրի համար էլ հաճելի կլիներ համեմատությունն աշխարհի լավագույն ֆուտբոլիստի հետ: Ես թերթեր չեմ կարդում և առանձնապես չեմ հետևում լուրերին, դրա համար էլ մեծ նշանակություն չեմ տալիս այդ խոսակցություններին: Ես շարունակում եմ աշխատել և կատարելագործվել»,- Բեյլի խոսքերը մեջբերում է ТalkSPORT-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը