
Թրամփը Սպիտակ տանն անցկացրած առաջին օրը 47 րոպեում ստորագրել է տասնյակ հրամանագրեր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն անցկացրած առաջին օրը 47 րոպե 5 վայրկյանում ստորագրել է մի քանի տասնյակ հրամանագրեր։
Սպիտակ տան Օվալաձեւ աշխատասենյակում լրագրողների ներկայությամբ փաստաթղթերի ստորագրումը վերածվել է ինքնաբուխ ասուլիսի. նախագահը ստորագրել է հրամանագրեր եւ միաժամանակ պատասխանել մամուլի ներկայացուցիչների հարցերին։ Թրամփը նաեւ նշել է, որ իր նախորդ Ջո Բայդենը երբեք նման բան չի արել։