Բաժիններ՝

Թուրքիայի լեռնադահուկային հանգստյան գոտիներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով կան զոհեր

Թուրքիայում հրդեհ է բռնկվել Բոլուի շրջանում գտնվող Քարթալքայա լեռնադահուկային հանգստավայրի տարածքում գտնվող հյուրանոցներից մեկում։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ֊ները։ 

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտնել է, որ Բոլուի լեռնադահուկային հանգստավայրում հյուրանոցում բռնկված հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 10-ի, վիրավորներինը՝ 32֊ի։ 

Բոլու նահանգի նահանգապետ Աբդուլալիզ Այդընը հայտնել է, որ զոհվածներն ու վիրավորները տեղացիներ են։

Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 03:00-ի սահմաններում յոթհարկանի հյուրանոցի տանիքում և արագ ընդգրկել ամբողջ շենքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031