ՀՀ-ն չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, դա ձեռնտու կառույց է. Ալեն Սիմոնյան

ՀՀ-ն չի պատրաստվում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), քանի որ այդ կազմակերպությունում մասնակցությունը տնտեսական օգուտներ է բերում։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«ԵԱՏՄ-ն տնտեսական առումով Հայաստանի համար ձեռնտու կառույց է, և մենք միտում չունենք ԵԱՏՄ-ն լքելու»,- նշեց Սիմոնյանը՝ հավելեո, որ ուզում են շարունակել շարունակել անդամակցությունը ԵԱՏՄ-ին։

Ըստ նրա՝ ԵՄ մուտք գործելու գործընթաց սկսելու որոշումը չպետք է Ռուսաստանի մոտ մտահոգություններ առաջացնի, չկա որևէ խնդիր, որ հայկական և ռուսական կողմերը չեն կարող իրար հետ քննարկել և լուծումներ գտնել։

Պատասխանելով հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը մասնակցելո՞ւ է ԵԱՏՄ նիստին, Սիմոնյանը ասաց` իր կարծիքով` ճիշտը մասնակցելն է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031