Հայաստանը Ռուսաստանի բնական ռազմավարական գործընկերն է. Լավրով

ՌԴ-ն բարձր է գնահատում Հայաստանի հետ եղբայրական հարաբերությունները, այս մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասաց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Հայաստանը մեր բնական ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը։ Մենք շահագրգռված ենք, որ բարեկամության ավանդույթները ամրապնդվեն և զարգանան»,-ասաց Լավրովը։

Նա նշեց, թե Մոսկվայի և Երևանի առևտրատնտեսական հարաբերությունները վերելք են ապրում, ընդգծելով, որ առևտրաշրջանառությունը հասնում է ռեկորդային թվերի։

«Անցած տարվա ընթացքում այն հասել է շուրջ 12 մլրդ դոլարի»,-ասաց ՌԴ ԱԳ նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031