Անարատ կաթը կանխում է քաղցկեղը և դանդաղեցնում ծերացումը․ պատմում է Երեմյան կաթնամթերքը

Դուք գիտեի՞ք, որ անարատ կաթը կանխում է մի շարք հիվանդություններ և ունի դրական մեծ ազդեցություն մարդու օրգանիզմի վրա։ Կաթի ամենաօգտակար հատկանիշների մասին պատմում է Երեմյան կաթնամթերքը։

Անարատ կաթն առողջ կյանքի գրավականներից մեկն է։ Վերջին տարիների գիտական հետազոտությունները փաստում են՝ կաթը մնում է սննդակարգի անփոխարինելի բաղադրիչ՝ որպես կալցիումի, վիտամին D-ի և սպիտակուցի անսպառ աղբյուր:

Իսկ ո՞րն է անարատ կաթը։ Երեմյան կաթնամթերքը, արտադրելով Հայաստանում միակ փակ շղթայով ստացվող Ա կարգի կաթը, իր ամենօրյա փորձով գիտի անարատ կաթին հատուկ բոլոր բնութագրիչները։ Նախևառաջ նշեք, որ Ա կարգի կաթը համարվում է կաթի արտադրության ոսկե ստանդարտ և համապատասխանում է առողջության և անվտանգության բոլոր չափանիշներին: Այն ունի սննդային ավելի բարձր արժեք, պարունակում է էական վիտամիններ, հանքանյութեր և սպիտակուցներ, որոնք անհրաժեշտ են հավասարակշռված սննդակարգի համար: Անարատ կաթ է համարվում նաև գլյուտենից զերծ կաթը, որը ստացվում է ամբողջ տարին կանաչ, բարձր սննդայնությամբ կերով սնվող տոհմային կովերից, ինչպես Երեմյան կաթնամթերքի սեփական գերժամանակակից ֆերմայում է։ Իհարկե, անարատ կաթը մեկ աղբյուրից ստացվող կաթն է նաև, երբ կովերը ապրում, սնվում և կթվում են միևնույն վայրում։ Կիթից հետո կաթը տեղափոխվում է ստանդարտացված սառնարանային տանկեր, ժամեր անց հատուկ մեքենաներով տեղափոխվում գործարան, որտեղ անցում է լաբորատոր մի շարք հետազոտություններ և մշակում։

Վերջին տարիների գիտական հետազոտությունները վերահաստատել են առողջության վրա կաթի բարերար ազդեցության լայն շրջանակը, նրա նպաստը ընդհանուր առողջությանը, հատկապես՝ երեխաների, տարեցների և հղի կանանց շրջանում: Այս ամենի կարևորության գիտակցմամբ՝ արդեն տարիներ շարունակ անարատ կաթի մասսայականացման ուղղությամբ Երեմյան կաթնամթերքի կողմից իրականացվող նախաձեռնությունները միտված են Հայաստանում առողջ հասարակական սովորությունների և կենսակերպի ձևավորմանը։

Այսօր Երեմյան կաթնամթերքը ներկայացնում է կաթի օգտակարության այն մանրամասները, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուրին։

Նախևառաջ կարևոր է հիշել, որ մեկ բաժակ անարատ կաթը պարունակում է.

  • Կալցիում և ֆոսֆոր. անհրաժեշտ է ոսկրերի առողջության համար, օգնում է կանխել օստեոպորոզը և պահպանել ոսկրերի խտությունը:
  • Վիտամին D․ կարևոր է կալցիումի կլանման և իմունային ֆունկցիայի համար:
  • Սպիտակուցներ. պարունակում է բարձրորակ սպիտակուց, որը խթանում է մկանների աճը, նպաստում դրանց վերականգնմանն ու ընդհանուր օրգանիզմի գործառույթներին:
  • B վիտամիններ. մասնավորապես B12, որը կենսական դեր է խաղում արյան կարմիր բջիջների արտադրության և ուղեղի առողջության համար:
  • A վիտամին և ցինկ․ պահպանում են առողջ իմունային համակարգը, նպաստում օրգանիզմի աճին և զարգացմանը
  • Յոդ․ առանցքային դեր է խաղում երեխաների նյութափոխանակության և սպիտակուցների սինթեզի ուղղությամբ
  • Սելեն․ կարևոր դեր է խաղում վերարտադրության և վահանաձև գեղձի հորմոնների նյութափոխանակության ուղղությամբ

Կաթը նվազեցնում է քաղցկեղի վտանգը

Ամենաթարմ հետազոտությունը, որն իրականացրել են Օքսֆորդի համալսարանի գիտնականները, պարզել է, որ օրական ընդամենը մեկ բաժակ կաթ խմելը կարող է զգալիորեն նվազեցնել աղիների քաղցկեղի առաջացման վտանգը, որը քաղցկեղի երրորդ ամենատարածված տեսակն է աշխարհում։ Օրական մեկ լրացուցիչ բաժակ կաթ՝ մոտ 244 գրամ խմելը, 17%-ով նվազեցնում է աղիների քաղցկեղի առաջացման հավանականությունը։

Կաթն ամրացնում է ոսկորները

Հեղինակավոր The Journal of Clinical Endocrinology & Metabolism ամսագրում հրապարակված հետազոտություններից մյուսը փաստում է, որ կաթը ոսկորների առողջության հիմնական աղբյուրներից մեկն է։ Մանկության և պատանեկության ընթացքում կաթնամթերքի համարժեք օգտագործումը ապահովում է ավելի ամուր ոսկրային զանգված և հետագա կյանքում կոտրվածքների ավելի ցածր ռիսկ: Կաթի կանոնավոր օգտագործումը զգալիորեն բարելավում է ոսկրերի խտությունը երեխաների և դեռահասների շրջանում, ինչը կարող է նվազեցնել օստեոպորոզի ռիսկը հետագայում:

Կաթը նպաստում է մկանների առողջությանը և վերականգմանը

Կաթը հայտնի է մկանների առողջությանը և վերականգնմանը նպաստելու հատկություններով՝ շնորհիվ բարձրորակ սպիտակուցի պարունակության: Կաթի մեջ առկա սպիտակուցը ներառում է և՛ շիճուկը, և՛ կազեինը, որոնք օրգանիզմում ներծծվում են տարբեր արագություններով:

Կաթը դանդաղեցնում է ծերացման գործընթացները

The Journal of Gerontology-ի վերջին ուսումնասիրությունը (2024) հետազոտել է կաթի ազդեցությունը ծերացման և երկարակեցության ուղղությամբ: Հետազոտողները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր կանոնավոր կերպով կաթ են օգտագործում, երկար և առողջ կյանքով ապրելու ավելի մեծ հավանականություն ունեն և ավելի քիչ են հակված տարիքային հիվանդությունների, ինչպիսիք են շաքարային դիաբետը, հիպերտոնիան և օստեոպորոզը:

Կաթը և քաշի կառավարումը

Obesity Reviews ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կաթում առկա սպիտակուցը կարող է նպաստել ախորժակի կարգավորմանը՝ օգնելով նվազեցնել ընդհանուր կալորիաների սպառումը: Հայտնի է, որ սպիտակուցը մեծացնում է հագեցվածությունը, և ապացուցված է, որ կաթում առկա բարձրորակ սպիտակուցը նպաստում է մկանների պահպանմանը և ավելորդ քաշի ճարպի կորստին: Բացի այդ, The American Journal of Clinical Nutrition-ի մի փոքրիկ հետազոտություն պարզել է, որ մարզվելուց հետո կաթ խմելը կարող է նպաստել սակավ մկանային զանգվածի աճին, որն իր հերթին խթանում է նյութափոխանակությունը և նպաստում ճարպերի այրմանը:

Կաթը և սիրտանոթային առողջությունը

Կաթը կալիումի, կալցիումի և մագնեզիումի լավ աղբյուր է, որոնք կարևոր դեր են խաղում սրտի առողջության պահպանման գործում, մասնավորապես՝ արյան ճնշման կարգավորման գործում: The American Journal of Clinical Nutrition-ում հրապարակված զեկույցում ասվում է, որ կաթնամթերքի օգտագործումը, հատկապես ցածր յուղայնությամբ տարբերակները, նպաստում են արյան ճնշման բարելավմանը և հիպերտոնիայի ռիսկի նվազեցմանը:

2024 թվականի The Journal of Nutrition-ի հետազոտությունը ցույց է տվել ֆերմենտացված կաթնամթերքի, ինչպիսիք են մածունը և կեֆիրը, լրացուցիչ օգուտները սիրտանոթային առողջության վրա՝ պրոբիոտիկների պարունակության շնորհիվ:

Կաթի առողջարար հատկանիշների մասին կարելի է երկար խոսել, սակայն ամենակարևորը մաքուր և անարատ կաթի և կաթնամթերքի ամենօրյա կիրառումն է։ Երեմյան կաթնամթերքը իր սպառողների է առաջարկում բարձրակարգ ու անարատ կաթ՝ հարուստ վիտամիններով և սննդարար նյութերով։

Կաթը սեր է, ուժ և առողջություն, և Երեմյան կաթնամթերքն ուրախ է այն կիսել ձեզ հետ։

Տեսանյութեր

Լրահոս