Ռուբեն Հախվերդյանի աղմկահարույց ելույթը՝ Ազատության հրապարակում (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը եղել է կոմսոմոլի քարտուղար, իսկ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին էր պատկանում, և եթե նրա պաշտոնը բարձրացնեին, ո՞ւր պետք է նա գնար: Պետք է Բաքու տանեին, ինքն էլ ուրախությամբ կգնար: Այս մասին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ժամանակ հայտարարեց երգիչ, հեղինակային երգերի հեղինակ Ռուբեն Հախվերդյանը:

Վերջինս ավելացրեց. «Ես չեմ կարծում, որ «Ռանչպարների կանչը» Սերժ Սարգսյանը կարդացել է: Դա սուրբ գիրք է մեզ համար: Իր կոմսոմոլի մտածելակերպով է, որ ինքն իրեն շրջապատել է իրեն քծնողներով, կրթության նախարար, մշակույթի նախարար, պրոֆեսիոնալներով չի շրջապատել: Վազգեն Մանուկյանն ի՞նչ էր ասում՝ գնացքից թռնելու ժամանակն է: Գնացքից թռանք՝ ո՞ւր ընկանք. ընկանք թրիքի մեջ:

Ի՞նչ է նշանակում, որ հեռավոր ադրբեջանական գավառից եկած մարդը պետք է մեզ ղեկավարի. դա նորմա՞լ է: Հարցազրույցներից մեկի ժամանակ ասացի, թե՝ «պարոն պրեզիդենտ, եթե մայրիկդ 30 հազար դրամ թոշակ ստանար, դուրդ կգա՞ր: Լավ չէ, չէ՞, դա»:

Նշենք, որ Ռուբեն Հախվերդյանի ելույթից հետո սոցիալական ցանցերի բազմաթիվ օգտատերեր սկսեցին քննադատել նրան՝ «ի՞նչ է նշանակում, որ հեռավոր ադրբեջանական գավառից եկած մարդը պետք է մեզ ղեկավարի. դա նորմա՞լ է» խոսքերի համար:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս