Բաժիններ՝

Աշոտ Կարապետյան. Ես ոչ ոքի ծեծի չեմ ենթարկել

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետ Աշոտ Կարապետյանը հարցազրույց է տվել eMedia.am կայքին, որտեղ պնդում է, թե ինքը ոչ ոքի ծեծի չի ենթարկել, այլապես այս պահին ոչ թե ոստիկանության համակարգում կլիներ, այլ համապատասխան վայրում:

– Պարոն Կարապետյան, Ձեր նշանակվելուց ժամեր անց սոցիալական ցանցերում լուրեր էին տարածվում այն մասին, որ Դուք տարիներ առաջ քաղաքացիներին խոշտանգել եք, բռնությունների եք դիմել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս խոսակցությունները:

– Իմ աշխատանքային գործունեության ժամանակ ես ոչ ոքի ծեծի չեմ ենթարկել, եթե ես նման բան արած լինեի համապատասխան մարմինները կզբաղվեին դրանով: Դրանք անհեթեթ լուրեր են, որոնք շահարկման առարկա են դարձրել:

– Այսինքն այս լուրերը Ձեր նշանակվելուց հետո՞ են շահարկում:

Կարդացեք նաև

– Նաև այդ վարկածով: Չէ՞ որ եթե իմ արարքների մեջ հանցակազմ լիներ, ես չէի կարող աշխատեի ոստիկանության համակարգում, ներկայումս Երևան քաղաքի վարչության պետ, նախկինում քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ և այդպես շարունակ:

– Ի՞նչ ծրագրերով եք պատրաստվում ղեկավարել Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը, ի՞նչ ծրագրեր կան: 

– ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը տվել է համապատասխան հանձնարարականներ: Ես այդտեղ առաքինության եմ գնալու, իր հանձնարարականները կատարելու, ոստիկանությունը վերադարձնելու ոստիկաններին, Երևանում ոստիկանության դերը բարձրացնելու և իհարկե օրենքի գեր պաշտպանությունը ապահովելու համար:

– Ի՞նչ չի արել ձեր նախորդը, որ պետք է անեք Դուք:

– Ես նման նկատառում չեմ կարող անել, քանի որ դեռ իմ կաբինետ չեմ մտել, սակայն չեմ կարծում, որ ինչ-որ բան չի արել, որովհետև եթե արած չլիներ, վաղուց պաշտոնանկ կլիներ:

– Պարոն Կարապետյան, կադրային ջարդերի սպասե՞նք:

– Այնտեղ գնում եմ, ոչ թե կադրային ջարդով, այլ գնում եմ առաքելությամբ, որ բարձր պահվի ոստիկանի պատիվը: Այն ոստիկանը, որը կկատարի իր առջև դրված խնդիրը, կխնդրեմ ոստիկանապետին, որ խրախուսվի:

168.am-ի կողմից. Հիշեցնենք, որ այսօր փաստաբան Վահե Գրիգորյանը՝ ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Երևանի նորանշանակ ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին, հիշատակել է ՀԺԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանի գործը, որում անմիջական մասնակցություն է ունեցել հենց Ա. Կարապետյանը.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս