Բաժիններ՝

Ո՞ւր են «աքսորելու» Արմեն Մովսիսյանին

168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Կապանում շրջանառվող խոսակցությունների համաձայն` լուրջ փոփոխություններ են սպասվում ոչ միայն Սյունիքի մարզային իշխանություններում, այլև՝ մարզի խոշորագույն ընկերությունների ղեկավար կազմում։ Մասնավորապես, ըստ լուրերի, կադրային փոփոխություններ կլինեն Հայաստանի խոշորագույն հարկատու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Սյունեցիների փոխանցմամբ` ԶՊՄԿ-ի նոր տնօրեն է նշանակվելու ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մովսիսյանը: Իսկ կոմբինատի ներկայիս տնօրեն Մաքսիմ Հակոբյանը շարունակելու է մնալ ընկերության բաժնետեր: Ավելացնենք, որ Արմեն Մովսիսյանը արմատներով սյունեցի է, այնպես որ, փոփոխությունը հնարավոր է նրա սրտով լինի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930