Բաժիններ՝

Հայկական ավիափոխադրող՝ «Արմավիայի» փոխարեն

«Մենք ունենք մի խնդիր` հայկական ավիափոխադրող ունենալու խնդիր: Սա քաղաքականության որոշման խնդիրն է. եթե որոշում ենք, որ պետք է լինի հայկական ավիափոխադրող, հաջորդ քայլը պետք է լինի ավիաընկերության արագ ձևավորում, գործունեության զարգացում, ինչին բոլորս կաջակցենք, նույնիսկ «Արմավիայի» օդաչուներն, ուրբա՞թ, թե՞ շաբաթ, հանդիպման ժամանակ պատրաստակամություն են հայտնել՝ իրենց միջոցներով և հնարավորություններով աջակցել դրան»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը:

Դիտարկմանը, որ ժամանակին հայկական ավիափոխադրող ընկերություն կար՝ ի դեմս «Հայկական ավիաուղիների», որը, սակայն, դեռևս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք  լուծարվեց, փոխարենը՝ մասնավորեցվեց, և մենաշնորհը տրվեց «Արմավիային», և հիմա փորձում են, այսպես ասած, հե՞տ գնալ, նա պատասխանել է. «Հայկական ավիափոխադրող լինելը դեռ չի նշանակում, թե ինչպիսին է սեփականության ձևը: Հայկական ավիափոխադրողը կարող է լինել պետական, մասնավոր, պետական մասնակցությամբ մասնավոր, և այլն: Ավիացիոն շուկայում տարբեր սխեմաներ կան»:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք «168 ԺԱՄ»-ի վաղվա տպագիր համարում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս