Բաժիններ՝

Google ընկերությունը հրապարակել է Google Glass «խելացի» ակնոցների տեխնիկական բնութագրիչները

Google ընկերությունն առաջին անգամ բացահայտել է Google Glass «խելացի» ակնոցների տեխնիկական բնութագրիչները: Այդ ամենը տեղի է ունեցել գործնականում այդ սարքավորումների իրացման հետ մեկտեղ: Այս մասին գրում է «Վեստին»:

Նշենք, որ ակնոցի նախնական պատվերներն արդեն սկսել են առաքվել հասցեատերերին: Առաջին խմբաքանակը կազմում է 2000 օրինակ, սարքավորումն արժե 1500 դոլար:

Google-ը նաև հայտարարել է, որ ապրիլի 16-ից սկսած կարելի է նախնական պատվերներ տալ սարքավորման համար: Իսկ թե այդ խմբաքանակը ե՞րբ կհայտնվի շուկայում՝ դեռևս չի հաղորդվում:

Google Glass-ի տեխնիկական աջակցության կայքի տվյալների համաձայն` սարքավորման տեսախցիկը 5 Մպ է, այն կարող է նկարել տեսահոլովակներ 720p. թողունակությամբ: Սարքավորման ֆլեշ հիշողությունը 16Գբ է, էկրանը 25 դյույմ է: Նոր սարքը ունի նաև Bluetooth և Wi-Fi:

Կարդացեք նաև

Google Glass-ի ամբողջական աշխատանքի համար անհրաժեշտ կլինի ունենալ Android-սմարթֆոնի 4.0.3-ից ոչ պակաս տարբերակը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս