Ո՞վ է փոխարինելու Սյունիքի մարզպետին
Կապանում շրջանառվող խոսակցությունների համաձայն` Սյունիքի մարզային իշխանություններում սպասվում են որոշակի փոփոխություններ: Մասնավորապես, բավական թեժ քննարկումների առիթ է հանդիսացել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի փոփոխության հարցը: Ըստ տեղացիների շրջանում պտտվող լուրերի` շրջանառվում են մարզպետի հնարավոր թեկնածուների երեք անուններ։ Դրանք են՝ ՀՀԿ պատգամավոր, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին` Վահե Հակոբյանը, Գորիսի Տեղ գյուղից գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը և Սիսիանի ՀՀԿ շտաբի պետ, Սիսիանի մաքսատան Սյունիքի տարածաշրջանային մաքսատան պետ, Եկրապահ կամավորականների միության վարչության անդամ Աշոտ Մինասյանը, ով հայտնի է որպես «Աշոտ Երկաթ»:
Ըստ այդ խոսակցությունների` Սյունիքի մարզպետը փոխարինելու է Գորիսի թիվ 37 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված ԱԺ պատգամավոր Հայկ Գրիգորյանին: Այսինքն՝ վերջինս որևէ պատճառաբանությամբ, վայր է դնելու մանդատը և այդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով նոր ընտրություններ են անցկացվելու, որոնցում էլ առաջադրվելու է Սուրեն Խաչատրյանը: