«Եթե այդ տղերքը դուխ ունեն, անուն ունեն, թող հիմա գան այստեղ, որովհետև ես չեմ վախենում Սարգսյանից, ոչ այս կամ այն մարզպետներից, ոչ էլ թաղային հեղինակություններից»,- շարունակեց Ր. Հովհաննիսյանը։
Ըստ Nielsen հետզոտական ընկերության զեկույցի՝ Facebook սոցիալական ցանցը մեկ տարվա ընթացքում կորցրել է 11 մլն ամերիկացի օգտատերերի: Ըստ զեկույցի՝ ԱՄՆ-ից սոցցանցից օգտվողների թիվը 159 միլիոնից կրճատվել է մինչև 142 միլիոն:
168.am-ի այն հարցին, թե սպասելի՞ էր արդյոք Ալեքսանդր Արզումանյանի նման որոշումը, ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ, Երևանի ընտրություններում ՀՅԴ-ի ցուցակի երրորդ համարը զբաղեցնող Արսեն Համբարձումյանը պատասխանեց, թե որոշումը լիովին տրամաբանական է համարում:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանից հետաքրքրվել է՝ արդյոք Վլադիմիր Գասպարյանը իրեն է նկատի ունեցել՝ ասելով, որ որոշ պատգամավորներ զանգահարել են իր տեղակալին՝ խնդրելով Գյումրիի վերջին միջադեպիհետ կապված անձանց ցուցմունքներ չտալ:
Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը հանդիպել է լրագրողների հետ և պարզաբանում տվել փաստաբան Թամարա Յայլոյանի հետ ապրիլի 23-ին տեղի ունեցած դեպքի մասին:
Այսօր առավոտյան հրազենային վնասցածքից մահացած Եղվարդի ոստիկանապետ Կորյուն Հարությունյանի գործի քննությունը վարում է Հատուկ քննչական ծառայությունը: Այս մասին 168.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Գործի վերաբերյալ այլ մանրամասներ ոստիկանությունը չի հաղորդում:
Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախագահության անդամներ Արամ Քոչարյանը, Սիրարփի Արշակյանը և Աստղիկ Ավետիսյանն ապրիլի 24-ից մայիսի 2-ը Իսպանիայում (Կատալոնիա) մասնակցում են «Boys don’t cry. Mainstreaming Gender in Youth Work» խորագիրը կրող ուսուցողական դասընթացին:
168.am-ի հետ զրույցում Ստեփան Սաֆարյանը նշեց, որ այդ անձնավորությունը հեռախոսահամար էր թողել ակտիվիստների մոտ։ Սաֆարյանը զանգել ու զրուցել է Վարդանի հետ։
Ստուգումների քանակի ութ անգամ կրճատման արդյունքում վերականգնման ծավալը ոչ թե պակասել է, այլ ավելացել է, իսկ 2011 թվականին կտրուկ ավելացել է
168.am-ի հետ զրույցում Ստեփան Սաֆարյանը նշեց, որ այս պահին Միկոյան փողոցում են հավաքվել թաղային հեղինակություններ, որոնցից մեկը ակտիվիստներին հորդորել է՝ «Եթե լավով չհեռանաք, ուրիշ ձևով կբացատրենք»։ Սաֆարյանը տեղեկացրեց նաև, որ այս պահին ինքը Ժարուհի Փոստանջյանի հետ միասին գնում է Նորքի 5-րդ զանգված։
«Եթե ուզում եք իմանալ, ամենաառաջին մարդկանց բարև տվողը մեր Արծվիկ Մինասյանն էր, դեռ 2009 թվականին: Ման էր գալիս, մարդկանց բարև էր տալիս»
«Հայ ազգային կոնգրես» դաշինքը (չշփոթել ՀԱԿ կուսակցության հետ) երեկ քննարկել է մայիսի 5-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարև, Երևան» դաշինքի սատարելու հարցը և այդպես էլ համաձայնության չգալով՝ որոշումը չի ընդունվել:
«Ես էլ եմ սիրում: Ես մարդկանց ընդհանրապես եմ սիրում, Տարոնին՝ մասնավորապես: Հիմա խնդիրը սիրո հարցը չէ»:
ԱՄՆ-ում նկարահանված «Ընկերներ» սերիալը 10 եթերաշրջան է ունեցել: Միայն վերջինի նկարահանման ժամանակ ծախսվել է 180 մլն դոլար: Ընդ որում, ֆիլմի հեղինակներն այդքան մեծ չափերի գումարը ծախսել են ոչ թե ինտերյերի ձևավորման, այլ սերիալի դերակատարների հոնորարների վրա:
Եթե «Ժառանգության» անդամները փաստեր ունեն, ապա թող հրապարակեն ու «օդից չխոսեն», և խախտումներ արձանագրելուն պես՝ դիմեն Ոստիկանություն, Դատախազություն կամ ԿԸՀ:
1891թ. Դանիել Սվարովսկին պատրաստեց առաջին էլեկտրական հղկեցնող հաստոցը, որը թույլ տվեց մեծ քանակությամբ որակյալ քարեր և բյուրեղ մշակել:
«Հարուստ հայտարարագիր ունենալը հանցագործությո՞ւն է: Ով ինչքան հարստություն կամ ֆինանսական միջոցներ ունի, այդ մարդկանց խնդիրն է: Եթե տեղի է ունեցել որոշակի օրենքի խախտում, կամ կան փաստեր, թող դիմեն իրավապահ մարմիններին, թող այդ հարցը բարձրաձայնվի: Ո՞ւմ է հետաքրքրում, թե ով՝ ինչքան փող ունի»:
Ցանկում առաջինը սիրային նամակների թանգարանն է: Museo delle Lettere D’Amore անունը ստացած թանգարանում պահվում են բազմաթիվ տարօրինակ սիրային նամակներ. դրանցից մեկում նամակագիրը սեր է խոստովանել բադրիջաններին:
Կա հայտնի արտահայտություն` ճանապարհի կեսին ձիերին չեն փոխում: Հիմա այստեղ այս լոգիկան է աշխատում. եթե որոշակի ռեֆորմներ ինչ-որ արդյունքներ արդեն սկսել են տալ և այդ քաղաքականության փոփոխությունը հանկարծ կարող է ռիսկ առաջացնել, գուցե իմաստ չունի: Դրա համար նախագահ Սերժ Սարգսյանը, նույն մարդկանց պահելով, նույն կուրսն է շարունակելու»,-ասաց Գագիկ Մակարյանը:
«Ժառանգությունն», ի տարբերություն «որոշների», մասնակցել է նախագահական ընտրություններին, մինչդեռ ԲՀԿ-ն ոչ միայն չմասնակցեց, այլև չաջակցեցին ընդդիմադիր թեկնածուին:
Եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը, ապա Երևանում բազմաբնակարան շենքերի մեկ քառակուսի մետրի միջին գինը տարվա ընթացքում թանկացել է 19900 դրամով կամ 8%-ով։
Հրապարակի հարթակից «Բարև, Երևանի» համակիրների առաջ ելույթ ունեցավ նաև դաշինքի ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը, ում ներկայացնելով` «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեց 2008 թ. մարտի 1-ի Ա.Մարտիրոսյանի սխրանքի և նաև 2013թ. ապրիլի 9-ի հայտնի դեպքերի մասին: «Իմ քթի փոխարեն` Արմեն Մարտիրոսյանն ինքը հարվածն ընդունեց իր վրա»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը դեռ չի հրապարակել արտագաղթի տվյալները, իսկ ԱՎԾ-ի զեկույցում այն այնպես խորն էին թաքցրել, ասես խոսքը երրորդական նշականության երևույթի մասին է։
Samsung ընկերությունը պատրաստվում է թողարկել Galaxy S4 սմարթֆոնի նոր տարբերակը՝ Galaxy S4 Active-ը: Ըստ The Wall Street Journal-ի՝ նոր սմարթֆոնը կլինի «անխոցելի». այն պաշտպանված է լինելու փոշուց և ջրից:
Ցավոք, ցանցում հայտնվել է հայաստանցի՝ վատ իմաստով հաքեր։ Կոտրում է մարդկանց պրոֆիլները և փող պահանջում՝ վերադարձնելու դիմաց: Բարոյական և քրեական մասը մի կողմ թողնենք։
Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ եթե խոսքը վերաբերում է նախընտրական հանդիպումները խոչընդոտելուն, ապա այդպիսի դեպքեր չեն եղել, բայց ճնշումներ ասելով, բացի վերը թվարկած դեպքերից, պետք է հասկանալ աշխատանքից ազատման սպառնալիքները, ինչը կուսակցականնների նկատմամբ իրականացվում է:
Այսօր հավաքվել ենք` ասելու համար «Բարև, Երևան», և թող ոչ մեկը` 26-ում նստած լինի, թե 62-ում, ինչ կուսակցության անդամ էլ լինի, չհաշվի, որովհետև ես գիշեր և ցերեկ անցկացրել եմ Ազատության հրապարակում:
Վաղը՝ մայիսի 2-ին, Ազատության հրապարակում կայանալիք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրահավաքին ելույթ կունենա կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Այսօր Ազատության հրապարակում, Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում, «Բարև, Երևան» դաշինքի համակիրների առջև ելույթ ունեցավ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Հավաքը սկսվեց ժամը 15-ին` բավական շոգ ժամին, և հավանաբար դա պատճառ դարձավ հանրահավաքի` ոչ այնքան բազմամարդ լինելուն:
Անահիտ Բախշյանը նշեց, որ չի անդամակցել ամուսնու կուսակցությանը, որովհետեւ իր համար ակնհայտ է դարձել, որ հենց այդ կուսակցությունն է կոծկել Հոկտեմբերի 27-ից առաջացած մի շարք հարցերի պատասխանները: