Բաժիններ՝

Իտալիայի 5 արտասովոր թանգարանները

Euromag ինտերնետային պարբերականը կազմել է Իտալիայի 5 ամենաարտասովոր թանգարանների ցանկը

1. Ցանկում առաջինը սիրային նամակների թանգարանն է: Museo delle Lettere D’Amore անունը ստացած թանգարանում պահվում են բազմաթիվ տարօրինակ սիրային նամակներ. դրանցից մեկում նամակագիրը սեր է խոստովանել բադրիջաններին:

2. Իտալայի մեկ այլ՝ կոճակների թանգարանում պահվում են այնպիսի կոճակներ, որոնք իտալական նորաձևության պատմության մի մասն են դարձել: Թանգարանի ամենահին նմուշն ավելի քան 3 դարի պատմություն ունի, ամենաօրիգինալ նմուշը հեռախոսի տեսքով պատրաստված կոճակն է:

3. Իտալիայում է գտնվում նաև սուլիչների թանգարանը, որտեղ պահվում են հիմնականում ծառի փայտից պատրաստված սուլիչներ:

Կարդացեք նաև

4. 19-րդ դարից մինչև մեր օրերը հասած անձրևանոցներ են պահվում Իտալիայի անձրևանոցների թանգարանում: Ընդհանուր առմամբ, թանգարանում կարելի է գտնել 150 տեսակի անձրևանոց:

Top-5-samyih-neobyichnyih-muzeev-Italii3

5. Իտալիայի թանգարաններից մեկում են պահվում տարբեր տեսակի ծղոտե գլխարկներ: Այս թանգարանում կարելի է նաև սովորել ծղոտե գլխարկներ պատրաստել:

Top-5-samyih-neobyichnyih-muzeev-Italii2

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս