
Շիրակի մարզի դատախազը՝ փաստաբան Թամարա Յայլոյանի մասին. «Ծանր հանցագործության դեպքը փորձում են վերածել PR-ի» (տեսանյութ)
Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը հանդիպել է լրագրողների հետ և պարզաբանում տվել փաստաբան Թամարա Յայլոյանի հետ ապրիլի 23-ին տեղի ունեցած դեպքի մասին: Փաստաբանն այդ մասին նաև դիմում է գրել ՀՀ փաստաբանների պալատին, որի պատասխան քայլերից հետո պատրաստվում է դիմել օրենքով նախատեսվող գործողությունների:
Ըստ Կարեն Շահբազյանի՝ Գյումիում տեղի ուենցած ծանր հանցագործության դեպքը «փորձում են վերածել PR-ի»: Նա նաև տարօրինակ է համարում այն, որ 10 օր առաջ տեղի ունեցած անօրինականության մասին փաստաբանն արձագանքում է հիմա՝ մամուլի ասուլիսով:
Մանրամասները «Ցայգ» հեռուստաընկերության տեսանյութում: