Facebook-ը 11 մլն օգտատեր է կորցրել ԱՄՆ-ից
Ըստ Nielsen հետզոտական ընկերության զեկույցի՝ Facebook սոցիալական ցանցը մեկ տարվա ընթացքում կորցրել է 11 մլն ամերիկացի օգտատերերի: Ըստ զեկույցի՝ ԱՄՆ-ից սոցցանցից օգտվողների թիվը 159 միլիոնից կրճատվել է մինչև 142 միլիոն:
Facebook-ի ներկայացուցիչները, սակայն, դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկությունները: Մինդեռ նմանատիպ տվյալներ է հաղորդում նաև այլ անկախ ծառայություն՝ SocialBakers-ը, ըստ որի՝ վերջին կես տարում Facebook-ի ամսական լսարանը նվազել է 9 միլիոն այցելուներով՝ ԱՄՆ-ից, և 2 միլիոնով՝ Մեծ Բրիտանիայից:
Նշենք, որ ԱՄՆ-ը համարվում է Facebook-ի հայրենիքը, որտեղ 2004թ. դեռևս ուսանող Մարկ Ցուկերբերգը գործարկեց սոցցանցը: