Բաժիններ՝

Մեր օրերի ամենաթանկ սերիալները

Ամերիկյան «Forbes» ամսագիրը կազմել է մեր օրերում նկարահանված ամենաթանկ սերիալների ցանկը:

1. ԱՄՆ-ում նկարահանված «Ընկերներ» սերիալը 10 եթերաշրջան է ունեցել: Միայն վերջինի նկարահանման ժամանակ ծախսվել է 180 մլն դոլար: Ընդ որում, ֆիլմի հեղինակներն այդքան մեծ չափերի գումարը ծախսել են ոչ թե ինտերյերի ձևավորման, այլ սերիալի դերակատարների հոնորարների վրա:

2. ԱՄՆ-ում նկարահանված մեկ այլ ֆիլմի՝ «Տերա Նովայի» վրա ծախսվել է 70 մլն դոլար: Ֆինանսական վերլուծաբանները հաշվարկել էին, որ սերիալի յուրաքանչյուր մեկ րոպեն նկարահանելու համար հեղինակները ծախսել են 200 000 դոլար: Ֆիլմում նկարագրվում էին 2149 թվականի իրադարձությունները: Չնայած սերիալը բավական մեծ հաջողություն ունեցավ ունկնդիրների շրջանում, այնուամենայնիվ, Fox հեռուստաընկերությունը հրաժարվեց նկարահանել սերիալի երկրորդ եթերաշրջանը:

serial2

Կարդացեք նաև

3. «Ողջ մնալ» սերիալը 6 եթերաշրջան է ունեցել: Միայն առաջինի նկարահանման համար ծախսվել է 50 մլն դոլար: Սերիալի հերոսներն ինքնաթիռով Սիդնեյից (Կանադա) Լոս Անջելես (ԱՄՆ) տեղափոխվելիս վթարի են ենթարկվում և հայտնվում անհայտ կղզում, որը լի է բազմաթիվ հարցականներով:

serial3

4. «Ստորգետնյա կայսրություն» ֆիլմի առաջին եթերաշրջանի նկարահանման վրա 85 մլն դոլար է ծախսվել: Սերիալի ռեժիսորը Մարտին Սկորսեզեն էր: Սերիալի նկարահանման ընթացքը տևել է 200 օր, ինչը 2 անգամ գերազանցում է հեռուստասերիալների նկարահանման ստանդարտ  ժամանակահատվածը:

serial4

5. «Game of Thrones» սերիալի առաջին եթերաշրջանը նկարահանելու համար հեղինակներից 60 մլն դոլար ներդրում է պահանջվել: Գումարի զգալի մասը ծախսվել է դերասանների հոնորարների վրա:

serial5

6. Մեծ Բրիտանիայում նկարահանված «Հռոմ» ֆիլմի առաջին սեզոնի վրա ծախսվել է 110 մլն դոլար: Չնայած նախատեսված էր սերիալը նկարահանել երեք եթերաշրջանով, սակայն հեղինակները բավարարվեցին միայն երկուսով: Քննադատները պնդում էին, որ ֆիլմը սպառել է իրեն, քանի որ լսարանը հոգնել էր սերիալի անճշտությունները նկատելուց:

serial6

7.  «Զինակիցներ» սերիալի նկարահանման վրա ծախսվել է 125 մլն դոլար: Այն մեծ հաջողություն ունեցավ հատկապես քաղաքական գործիչների շրջանում: «Զինակիցներ» սերիալի երկրպագուներից էին Թոնի Բլեերն ու Բարաք Օբաման:

serial7

8. Հռոմեական կայսրության պատմության մասին նկարահանված մեկ այլ սերիալ է «Սպարտակը»: Սերիալի նկարահանման վրա ծախսվել է 65 մլն դոլար:

serial8

9. «Բորջիա» սերիալի վրա ծախսվել է 45 մլն դոլար:

serial9

10. «Խաղաղ օվկիանոս» սերիալի հիմքում ընկած են իրական իրադարձություններ: Դրա նկարահանման համար ծախսվել է 120 մլն դոլար, ինչն արդարացրեց իրեն. սերիալը 7 «Էմմի» մրցանակի է արժանացել:

serial10

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս