Միջադեպն արդեն ավարտվել է, սակայն հանձնաժողովը չի պատրաստվում արձանագրել միջադեպը՝ պատճառաբանելով, թե այն չի խոչընդոտել տեղամասի աշխատանքները, և որ այն տեղի է ունեցել տեղամասից դուրս:
ժամը 10:10-ին ՀՅԴ թեժ գծից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել Մ. Ա.-ն եւ հայտնել, որ Աջափնյակի 6/32, 6/33 ընտրատեղամասերի դիմաց «Աուդի Q 7» 88 ԱՕ 888 պ/հ ա/մ-ով գումար են բաժանում:
Արաբկիր վարչական շրջանի բնակիչներից շատերը մտադիր են ընտրությունների գնալ երեկոյան ժամին:
Հարցի, թե «Բարև, Երևանի»` ընտրախախտումների վերաբերյալ հայտարարությունից հետո իրավապահ մարմինները կապվե՞լ են իրենց հետ, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց. «Բացարձակ, կապվելու խնդիր էլ չեմ տեսնում, որովհետև այդ ամենն իրենց աչքի առջև է տեղի ունենում: Կապվեն, որ ի՞նչ անեն»:
«Բլեյանի դպրոցի» շրջակա շենքերում բաժանվում են գունավոր գրիչներ եւ ընտրողներին յուրաքանչյուրին 20.000 գումար են տալիս՝ ՀՀԿ-ին ընտրելու համար: Ահազանգը փոխանցվել է նաեւ Երեւան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին:
Արաբկիր վարչական շրջանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցում տեղակայված թիվ 5/27 ընտրատեղամասում առավոտյան ժամը 10:15-ի սահմաններում հանձնաժողովի անդամներից մեկը հայտարարել է, որ քվեախցիկում դատարկ ծրար է եղել, որը քաղաքացիներից մեկը փոխանցել է հանձնաժողովի անդամներին:
«Բարև Երևան» դաշինքի նախընտրական շտաբից ահազանգում են, որ Նոր Նորքի չորրորդ զանգվածում տեղակայված 2/8 ընտրատեղամասում «Ժառանգության» նորկայացուցիչը «բռնել» է մի մարդու, ով փորձել է կրկնակի քվեարկություն իրականացնել:
Բնականաբար, գումար վաստակելու նպատակով են ընկնում թրաֆիկյորների ճանկը, այլ ոչ թե՝ արկածախնդրությունից: Առավել հեշտ է գյուղերի աղջիկներին գցել ծուղակը՝ զգեստ գնելով, այլ երկիր տեղափոխելու ճոխ խոստումներով, որոնք կարիքի մեջ են հիմնականում և ուշադրության պակաս ունեն:
08:56-ի դրությամբ բազմաթիվ ահազանգեր կան 8, 12 ընտրատարածքների տեղամասերից, որ անձնագրերում դրված կնիքների թանաքը արագ ցնդում է կամ հեշտությամբ սրբվում:
Ցավալի է, երբ ցանկանում ես վերադառնալ Հայաստան ու ինչ-որ բան փոխել, բայց տեսնում ես, որ դա այստեղ չի գնահատվում: Միևնույն ժամանակ էլ չեմ կարող մտածել, որ եթե Հայաստան չգայի՝ ինչպե՞ս կդասավորվեր իմ կյանքը:
Lotos ապրանքանիշի ակնոց կրում են Բիլ Գեյթսը, Ֆրանսիայի, Անգլիայի, Մոնակոյի թագավորական տների անդամներ: Ակնոցի գները տատանվում են 1500-65000 դոլարի միջև:
Առաջինը հոլիվուդյան դերասան Ռոբերտ Պատինսոնն է: Վերջինս իր ընկերուհուն՝ դերասանուհի Քրիսթեն Ստյուարդին, 46 հազար դոլար արժողությամբ ոսկե գրիչ էր նվիրել: Այդ ոսկե գրիչներից պատրաստվել էր ընդամենը 40 հատ:
Ես կին եմ և ստիպված եմ հետևել տան հարմարավետությանը, մաքրությանը, ջերմությանը… Ամեն ինչին, որպեսզի իմ փեսացուն իրեն գոհ զգա: Մասնակցում եմ նաև բազմաթիվ բարեգործական ակցիաների, ծրագրերի, պատրաստվում եմ մենահամերգի, բացի դրանից էլ՝ պետք է իդեալական տեսք ունենալ, այդ պատճառով էլ հաճախում եմ դիմահարդարման, մերսման, մարզադահլիճ և այլն:
Բալետի ռուս պարուհի Անաստասիա Վոլոչկովան այս օրերին իր հանգիստն է վայելում Թայլանդում: Հայտնի պարուհին այնտեղ է իր սիրելիի՝ Բախթիյարի հետ:
Ամերիկյան «Forbes» ամսագիրը կազմել է այն 33 միլիոնատերերի ցանկը, ովքեր իրենց ունեցվածքը կուտակել են նորաձևության շնորհիվ: Ներկայացնում ենք ցանկի առաջին հինգ հորիզոնականները զբաղեցրած անձանց:
Ամերիկյան «Forbes» ամսագիրը կազմել է այն 5 կենդանիների ցանկը, որոնք նկարում են:
Հայտնի երգչուհի Քրիստինա Ագիլերան Բևեռլի Հիլզում նոր վիլլա է գնել: Նախկինում այդ տանը բնակվել է դերասանուհի Ադրիան Մալուֆը:
Մինչև հիմա մեզ ծանոթ առօրյա կիրառության բոլոր էկրանները՝ հեռուստացույցների, սմարթֆոնների կամ համակարգիչների, բոլորը նույն կառուցվածքն ունեն: Քեմբրիջում իմ ուսումնասիրության թեման այն էր, թե ինչպես կարելի է սկզբունքորեն փոխել էկրանների կառուցվածքը:
Փաստաբանների պալատի անդամները մայիսի 3-ին հանդիպել են ՇՄ դատախազ Կարեն Շահբազյանի և Ոստիկանության Գյումրու բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանի հետ: Քննարկման ընդհանուր թեման եղել է փաստաբան Թամարա Յայլոյանի մասնագիտական գործունեության հետ կապված խնդիրը:
Մելիք-Բախշյան ընտանիքը հայտարարում է Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյանի անվան մրցանակ հայ ժողովրդի պատմության և հայոց տեղանվանագիտության ոլորտում գիտական ուսումնասիրությունների համար:
Այս տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանի Հայաստան առաքված մարդասիրական օգնության ծավալը աճել է 7.5 անգամ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ։ Այսպես, եթե 2012 թվականի առաջին եռամյակում ՌԴ-ը Հայաստան էր ուղարկել ընդամենը 57 հազար դոլարի օգնություն, ապա այս տարվա առաջին երեք ամիսներին օգնության ծավալը կազմել է 426 հազար դոլար։
Փաստերը ստուգե՞լ է, հայտարարվում է, որ իբր ես սուտ եմ խոսում: Եթե փաստերը չեն ստուգել, և ոչ մի քննություն չի կատարվել, եթե ոչինչ չի ստուգվել, ինչի՞ց է ենթադրվում, որ իմ ասածը PR է և ոչ թե իրականությանը համապատասխանող լուր:
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ինչպես և նախօրեին խոստացել էր, հրապարակել է ԱԺ մայիսի 2-ի նիստից բացակայող պատգամավորների ցուցակը: Ցանկը տեղադրված է ԱԺ պաշտոնական կայքում։
Երեկ մարդու իրավուքների պաշտպանի աշխատակազմը ահազանգ է ստացել, որ Մաշտոցի պողոտայի վրա մի կին փոքր երեխայի հետ նստած փող է մուրում:
Մանրածախ առևտրաշրջանառության ոլորտում փոքր բիզնեսի և մասնավորապես կրպակատերերի դերը գնալով թուլանում է։ Նրանց առևտրի ծավալները գնալով փոքրանում են՝ տեղը զիջելով առավել մեծ խանութներին և սուպերմարկետներին։
Սյունիքի մարզում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 170 415 դրամ, որն ամենաբարձրն է ՀՀ տարածքում։ Այս տվյալները ներկայացված են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում։
Ռուստամյանը պատմեց երեկ Ջրվեժում իր հետ պատահած մի դեպք, երբ մի ծերունի մոտեցել է իրենց ու ասել, որ երբեք ՀՅԴ-ին չի ընտրել ու չի ընտրելու:
Ա. Մինասյանը կոչ արեց ՀՀ ոստիկանությանը համագործակցել իրենց հետ, օգնել բռնել ընտրակեղծարարներին ու հայտարարեց, որ եթե ոստիկանությունն այդ օրը համապատասխան քայլեր չձեռնարկի, իրենք ամեն կերպ կպաշտպանեն ՀՅԴ ձայները՝ «ընդհուպ մինչև մռութների ջարդելը», բայց ապահովելու են ՀՅԴ հաղթանակը:
Հիշեցնենք, որ «Բարև Երևան» դաշինքը ԲՀԿ Տիգրան Ուրիխանյանին մեղադրում է իրենց հասցեին զրպարտչական տեղեկություններ տարածելու մեջ: Իսկ զրպարտչականը այն է, որ Ուրիխանյանը հայտարարել է, որ նախագահական ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովներում «Ժառանգության» տեղերը լցվել են ՀՀԿ ներկայացուցիչներով:
«Բարև, Երևան» դաշինքը արդեն պատրաստել է հանցագործության մասին հաղորդում և րոպեներ անց այն կներկայացնի իրավապահ մարմիններին, համաձայն որի՝ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը զրպարտչական տեղեկություններ է տարածել «Ժառանգություն» կուսակցության և «Բարև, Երևան» դաշինքի հասցեին: