Բաժիններ՝

Եղվարդի ոստիկանապետ Կորյուն Հարությունյանի գործի քննությունը վարում է Հատուկ քննչական ծառայությունը

Այսօր առավոտյան հրազենային վնասցածքից մահացած Եղվարդի ոստիկանապետ Կորյուն Հարությունյանի գործի քննությունը վարում է Հատուկ քննչական  ծառայությունը:  Այս մասին 168.am-ին հայտնեցին  ոստիկանության լրատվական ծառայությունից: Գործի վերաբերյալ այլ մանրամասներ ոստիկանությունը չի հաղորդում:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան հայտնաբերվել է  ոստիկանության Եղվարդի բաժնի պետ Կորյուն Հարությունյանի դին `գլխի շրջանում ստացված հրազենային վնասվածքով: Ոստիկանապետը եղել է ծառայողական ավտոմեքենայի մեջ` հոր գերեզմանի մոտ:

Մեր ունեցած տեղեկություններով, Կորյուն Հարությունյանը մայիսի 1-ին աշխատանքից դուրս գալիս աշխատակիցներին ասել է, որ գնում է աներոջ ծնունդին: Կորյուն Հարությունյանը Հրազդան քաղաքի բնակիչ էր, ոստիկանության Նաիրիի բաժնի պետ նշանակվել էր ապրիլի 19-ին, մինչ այդ նա աշխատել է պետական պահպանության գլխավոր վարչությունում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031