Անահիտ Բախշյանը հուզվեց Ազատության հրապարակում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազատության հրապարակում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարև, Երևան» դաշինքի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Անահիտ Բախշյանը պատմեց, թե ինչպես է իմացել «ատկատ» հասկացության մասին:

Շարունակելով՝ տիկին Բախշյանը պատմեց մեկ այլ պատմություն` կապված իր լուսահոգի ամուսնու` ՀՀԿ անդամ Յուրի Բախշյանի հետ:

«Տարիներ առաջ` մի երեկո, Յուրային` լուսահոգի ամուսնուս, պատմում էի, թե այդ օրը ժողովրդից ինչ բողքներ եմ լսել խանութում դպրոցում… Յուրան ինձ լսեց, լսեց և շատ նեղված ասաց. «Գիտե՞ս՝ կանաչի կտրատելը և բողոքելը հեշտ է, եթե ասելիք ունես, գնա, մտիր որևէ կուսակցություն ու քաղաքականապես պայքարիր այդ ամենի դեմ»:

Ես հակադարձեցի, որ ընտանիքից մեկը լրիվ հերիք է քաղաքականության մեջ»,- իր հիշողություններով կիսվեց Անահիտ Բախշյանը:

Կարդացեք նաև

«Այս խոսակցությունից շատ չանցած` եղավ սահմռկեցուցիչ Հոկտեմբերի 27-ը, և ինձ համար շատ հարցեր, ինչպիսիք էին` «ո՞վ կազմակերպեց, և ինչպե՞ս կարող է ԱԺ-ում տեղի ունենալ նման ահաբեկչություն» և նման շատ հարցեր, որոնց պատասխաններ պետք է տրվեին քաղաքականության միջոցով»,- շարունակեց նա` ավելացնելով, որ տարիներ անց ինքը որոշեց վերոհիշյալ հարցերի պատասխանները ստանալու համար մտնել քաղաքականություն:

Անահիտ Բախշյանը նշեց, որ չի անդամակցել ամուսնու կուսակցությանը, որովհետեւ իր համար ակնհայտ է դարձել, որ հենց այդ կուսակցությունն է կոծկել Հոկտեմբերի 27-ից առաջացած մի շարք հարցերի պատասխանները:
Նա պատմեց, թե ինչպես է անդամակցել «Ժառանգությանը» և ճանաչել, ինչպես ինքը նշեց, բացառիկ կրթված, հայրենասեր մարդուն՝ Րաֆֆի Հովհաննիսյանին:

«Ես մինչև կյանքիս վերջը հավատարիմ եմ մնալու Յուրային և այստեղ տված իմ երդմանը»,- ասաց Անահիտ Բախշյանը` հուզվելով այդ բառերն արտաբերելիս:

Տեսանյութեր

Լրահոս