Բաժիններ՝

«Սերժ Սարգսյանն առաջիկա տարիներին խոշոր փոփոխություններ չի կատարի»

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի համոզմամբ, կառավարությունը խիզախ քայլերի կարիք ունի: Գ. Մակարյանից հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է արդյոք այդ խիզախությունն ակնկալել` հաշվի առնելով, որ վարչապետի փոփոխությունը չեղավ: Գագիկ Մակարյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ Սերժ Սարգսյանն առաջիկա տարիներին խոշոր փոփոխություններ չի կատարի ինչպես արտաքին քաղաքականության, այնպես տնտեսության հարցում.դրա մասին են վկայում նաև արտաքին գործերի նախարարի և վարչապետի վերանշանակումները:  Գագիկ Մակարյանի կարծիքով, այստեղ կարելի է տրամաբանություն փնտրել: «Կա հայտնի արտահայտություն` ճանապարհի կեսին ձիերին չեն փոխում: Հիմա այստեղ այս լոգիկան է աշխատում. եթե որոշակի ռեֆորմներ ինչ-որ արդյունքներ արդեն սկսել են տալ և այդ քաղաքականության փոփոխությունը հանկարծ կարող է ռիսկ առաջացնել, գուցե իմաստ չունի: Դրա համար նախագահ Սերժ Սարգսյանը, նույն մարդկանց պահելով, նույն կուրսն է շարունակելու»,-ասաց Գագիկ Մակարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031