Բաժիններ՝

Այնթապում «Ruichi»-ն վրшերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են. կան վիրավnրներ

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Այնթապ բնակավայրի Երևանյան խճուղում Արմավիրի մարզի բնակիչ 63-ամյա Վարդան Գ․-ն իր վարած «Ruichi» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածներին, որոնցից երկուսը անչափահասներ են, տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930